«Ժողովուրդ». «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շրջում է մարզերով և մարդկանց փորձում համոզել
Հայկական Մամուլ
««Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին շրջում են Հայաստանի մարզերով և մարդկանց փորձում համոզել, որ տվյալ համայնքում իրենց ներկայացուցիչը լինեն։ Նոր անունով հանդես եկող ՕԵԿ-ականները պոտենցիալ հավաքագրվողներին խոստանում են, որ եթե նրանք համաձայնեն, ապա իրենց կուսակցության ղեկավարությունը հնարավոր է՝ օգնի ինչ-ինչ խնդիրներ լուծելու հարցում, իսկ 2017 թվականի գարնանը կայանալիք Աժ ընտրությունների ժամանակ քարոզարշավի փուլում իրենց ներկայացնելու դեպքում նրանք կվարձատրվեն։
«Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական և քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանից վերը բերված լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ։ Վերջինս ի պատասխան՝ ասաց. «Մենք ՀՀ բոլոր մարզերի բնակավայրերում և Երևանում ունենք մեր կուսակցականները, ձևավորած թիմերը, կառույցները։ Դրանք վաղուց կան և գործում են։ Մարդկանց որսալու, խոստումներ տալու խնդիր չկա։ Մարդիկ «Հայկական վերածնունդ»-ին միանում են՝ կուսակցության ծրագրային և գաղափարային դրույթներից ելնելով»»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից