Սերժ Սարգսյանի հրահանգով՝ ոստիկանության ծառայողները վերադարձել են առաջնագծից (ֆոտո)
Հասարակություն
Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո հրահանգել է դիրքերում գտնվող կամավորականներին վերադառնալ Հայաստան, քանի որ ընթանում են բանակցություններ, և իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Երեկ առաջին գծից վերադարձել են նաև ոստիկանության ծառայողները, ովքեր այս օրերին տարբեր հերթափոխով մեկնում էին առաջնագիծ։
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության մեկ այլ խումբ առաջիկա օրերին պետք է մեկներ առաջնագիծ, սակայն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Վիեննայում կայացած հանդիպումներից հետո նրանց մեկնումը ևս չեղյալ է հայտարարվել։ Նշենք, որ հայ-ադրբեջանական շփման գծում ևս լարված է, հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը և կրակոցներ արձակում հայ դիրքապահների ուղղությամբ։
Թե ինչքանով է այս որոշումն արդարացված, և արդյոք հայկական կողմը հավատացե՞լ է Ադրբեջանի հավաստիացումներին՝ հրադադարը պահպանելու վերաբերյալ, դժվար է ասել։ Բայց մի բան հստակ է՝ ժամանակը բազմիցս ապացուցել է, որ ադրբեջանական կողմը երբեք էլ իր խոսքի տերը չի եղել, և հրադադարի պահպանումը բնավ Ադրբեջանին ձեռնտու չէ։ Մնում է հուսալ, որ առաջնագծից կամավորականների հետկանչումը այլ նպատակներ չի հետապնդում։
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ-իև ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Ք. Աղալարյան























































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ