Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է 

Ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ գործողության մեջ

Վերլուծական

Ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ Հայաստանում ծավալած գործունեության մասին, թերևս, քչերն են տեղյակ: Իսկ այդ փաստի ոչ հանրահայտ լինելը գլխավորապես պայմանավորված է թշնամական լրտեսական հետախուզական ցանցի հաջող քողարկմամբ, ինչն օգնում է ազերիներին հարկ եղած դեպքում Հայաստանում հաջողությամբ սերմանել տագնապի, անվստահության ու հակակրանքի քայքայիչ սերմեր՝ ներսից թուլացնելով մեր հայրենիքը. գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ վերջերս բարձրացած աղմուկն այս ամենի ամենավառ օրինակներից մեկն է:

Ինչպես գիտեք, այս ողջ աղմուկը բարձրացել էր՝ կապված գեներալին փնովելու նպատակով հորինված մի պատմության հետ. իբր գեներալն անհարգալից է արտահայտվել ինչ-որ զինվորի հասցեին: Նախ՝ ինչպես պարզ է դառնում բուն ականատեսների վկայությունից, ոչ մի նման բան առհասարակ տեղի չի ունեցել, իսկ այն հերյուրանքները, թե իբր գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է զինվորներին՝ իրեն ճանապարհ չտալու պատճառով, կատարյալ սադրանք են ու ադրբեջանական հատուկ ծառայությունների լրտեսների կողմից դաշտ նետած խայծ, որ նպատակ ունի հայոց համար ճակատագրական այս պահին, երբ կենացմահու հարց է դարձել ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու առավել, քան երբևէ մենք կարիք ենք զգում ներքին համախմբվածության ու բռունցքվելու, երկպառակություն առաջ բերելու հասարակության ու բանակի շարքերում՝ թուլացնելով երկիրը ներսից. խնդիր է դրված պախարակել հերոսների ու զինված ուժերի ոգին հանդիսացող մարդկանց բարի համբավն ու երիտասարդ սերնդի մեջ սերմանել հիասթափություն, կոտրել հայրենասիրական ոգին Հայաստանում:

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա նշենք, որ այն, թերևս, լավագույնն է ներկայացնում ականատեսներից մեկը, ով պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջեբրաիլից վերադառնալու ճանապարհին, երբ Հադրութ չհասած իրենց ճանապարհին կանգնած են եղել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի 2 ավտոմեքենան։ Ինչպես պարզ է դառնում նրա պատմածից, գեներալի ղեկավարությամբ շարասյուն չի եղել, այլ առջևից գնացել է գեներալի ավտոմեքենան, հետևից եղել է ՎԱԶ 21-06, որի մեջ եղել է ինքը և իրենց հետևից եղել է շտապօգնության ՈՒԱԶ-ը։ Երկու ավտոմեքենաները կանգնած են եղել հանդիպակաց ուղղության վրա՝ դռները բաց: Իրենց նախազգուշացումից հետո կանգնած ավտոմեքենաները տեղից չեն շարժվել։ Գեներալը, փորձելով շրջանցել, ավտոմեքենաների կողքին կիպ կանգնելով՝ հորդորել է, սաստել է նրանց՝ չի կարելի ճանապարհը փակել: Պարզվում է նաև, որ ավտոմեքենայի մեջ եղած անձինք զինվորներ, զինվորականներ կամ կամավորներ առհասարակ չեն էլ եղել։

Այսքանից հետո մի շատ բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է անտեղի բարձրացած աղմուկը ձեռնտու՝ բացի ադրբեջանական հատուկ ծառայություններից՝ իհարկե: Ո՞ւմ է խանգարում Մանվել Գրիգորյանի հզոր անձը, ո՞ւմ ճանապարհին է կանգնել հայոց բանակի մարտական ոգին մարմնավորող այս գործիչը: Հայտնի է, որ բոլոր ժամանակներում էլ այն մարդիկ, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացրել, միշտ էլ ունեցել են ախոյաններ, չուզողներ, փնովողներ: Թե ովքեր կարող են լինել բազմավաստակ գեներալի թշնամիները մի երկրում, որի կայացման գործում նրա ունեցած ներդրումն անգնահատելի է, այդպես էլ մնում է առեղծված, բայց որ թիրախավորելով գեներալ Գրիգորյանին՝ նմանների բուն նպատակը միայն մարդու անձը փնովելը չէ, այլ ունեն շատ ավելի հեռուն գնացող նպատակներ, փաստ է. կոտրելով ազգի ոգին՝ առանց դիմադրության կարող են տիրանալ նրա գանձերին: Թշնամին այս աքսիոմատիկ ճշմարտությունը լավ է սերտել ու անում է ամեն բան՝ Հայաստանը ներսից քայքայելու համար. զգո՛ն լինենք ու թույլ չտա՛նք շներին՝ տիրանալու մեր գանձերին, արժևորենք դրանք…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ
Ամենադիտված