«Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Կիևի «Դինամոյի» պաշտպանին
Սպորտ
Կիևի «Դինամոյի» պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը հնարավոր է կարիերան շարունակի Գերմանիայի առաջնությունում:
Գերմանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին և պատրաստ է Ավստրիայի հավաքականի պաշտպանի համար առաջարկել 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսն առաջիկայում կմիանա «Բավարիային» և Տուխելի թիմին փոխարինող ֆուտբոլիստ անհրաժեշտ կլինի:
Դրագովիչը Կիևի թիմի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու