Վիրավոր զինվորին արտերկիր տեղափոխելն այս պահին անհնար է և վտանգավոր. Արմեն Մուրադյան
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիրավոր զինվոր Հովհաննես Պողոսյանին արտերկիր տեղափոխելն այս պահին անհնար է և վտանգավոր:
«Երեկ երեկոյան ևս ծնողների հետ քննարկել ենք տեղափոխման խնդիրները: Ես նորից պնդել եմ, որ այս պահին տեղափոխումն անհնար է և վտանգավոր, առավել ևս իրականացված վիրահատությունից հետո վրա հասած բարդությունների պարագայում»,- ասաց Մուրադյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարի կարծիքով՝ զինվորի ծնողները հստակ են իրենց որոշման մեջ և ցանկանում են իրենց որդուն արտասահման տեղափոխել՝ բուժումը շարունակելու, իսկ Առողջապահության նախարարությանը մնացել է միայն աջակցել նրանց իրենց ընտրած հիվանդանոցին մեթոդաբանական, թղթաբանական, լոգիստիկ տվյալների տրամադրման հարցում:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանին միացված է արհեստական շնչառության սարք, առկա է ուղեղային կոմա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ