Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է 

Մեր վերածննդի ֆենոմենը

Վերլուծական

Ֆանտաստիկ ժողովուրդ ենք հայերս՝ անկանխատեսելի, բուռն, մեր լեռների պես վեհ ու անհողդողդ: Քառօրյա պատերազմը, որ դեռ ռազմագետների, վերլուծաբանների ու այլ մասնագետների մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնա՝ վերհանելու այն բոլոր հերոսություններն ու անօրինակ քաջագործությունները, որ դրսևորվեցին այս պատերազմի ընթացքում, համաձայնե՛ք, միանգամայն տարերային կերպով դարձավ այն կայծը, որից պետք է բռնկվեր ազգային զարթոնքի կրակն ու լուսավորելով ողջ բովանդակ հայ ժողովրդի միտքն ու սիրտը՝ մի նոր սկիզբ դառնար մեր գոյության, նոր ընթացք' հայոց պատմության քառուղիներում: Եթե անկեղծ, ապա պետք է խոստովանենք, որ այս զարթոնքը, ինչպես ասում են, ենթակա չէ որևիցե գիտական բացատրության. այն կարծես իսկական հրաշքի պես միանգամից համակեց բոլորիս՝ զարկ տալով նախևառաջ մեր ազգային ինքնագիտակցության վերաարժևորմանն, ու բոլորս կարծես միանգամից հասկացանք, որ շուն ազերիների կողմից մեր տեսակին նետված ձեռնոցը պարզապես պարտավոր ենք պատվով վերցնել ու վերահաստատել մեր ունեցած տեղն ու դերը այս արևի տակ:

Իհարկե, սա ամենևին էլ այն չէր, ինչ ակնկալում էր թշնամին, երբ ծրագրում էր հարձակվել մեզ վրա. վստահ էր, որ սոցիալ-տնտեսական խնդիրներից հյուծված, իշխող վերնախավի կամայականություններից հոգնատանջ մեր հասարակությունը պետք է իր մեջ կամք ու վճռականություն չգտներ ու մի բռունցք դարձած ոտքի չելներ, պետք է մոռանար իր հերոս նախնիների պատգամն ու վախկոտի պես անցներ թշնամու սրի տակով: Մինչդեռ ընդամենը ժամեր պահանջվեցին, որ թշնամին հասկանա՝ իր առաջ Անդրանիկի, Նժդեհի ու Դժոխք Հրայրի սերունդներն են, որ պատրաստ են մինչև վերջ պաշտպանելու սեփական հողն ու դրսևորելու այնպիսի միասնականություն ու համախմբվածություն, որին կնախանձեր աշխարհի ցանկացած ժողովուրդ. աղքատից մինչև հարուստ, ռամիկից՝ բարձրագույն ղեկավարութույն,շարքային զինվորից մինչև գենրալիտետ այդ օրերին մի բանով էին ապրում միայն՝ Արցախով: Ով ինչպես կարողանում էր, որքան կարողանում էր իրենից կախված ամեն բան անում էր, որպեսզի հաղթանակն իրականություն դառնա, որպեսզի թշնամին հասկանա, որ երբ սեղանին է դրված հայ ժողովրդի անվտանգության հարցը, ներքին տարաձայնություններն ու եղած վեճերը շպրտվում են չորրորդ պլան, ու առաջնային է դառնում ընդամենը մեկ հարց՝ ինչպե՞ս փրկել հայրենիքը:

Այս ամենում, ինչ խոսք, իրենց փառքով անգերազանցելի էին հատկապես մեր գեներալները, որոնք, երիտասարդական ավյունը սրտներում, կրկին ապացուցեցին, որ գեներալներ են ոչ միայն ռազմական կոչմամբ, այլև՝ էությամբ, և որ տարիները անզոր են նրանց առաջ, ժամանակը՝ տկար: Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Վիտալի Բալասանյան, Սամվել Կարապետյան, Հայկազ Բաղմանյան. սրանք անուններ են, որոնք ոսկե տառերով են գրված Արցախյան պայքարի մասին բարբառող մատյաններում, անուններ են, որոնցից շան պես վախենում է թուլատն ու սարսափում նրանց բազկից: Քառօրյա պատերազմում մեր ցուցաբերած արժանի դիմադրության մեջ նրանց ունեցած դերը անուրանալի է, հսկայական: Դիցուք գեներալ Մանվել Գրիգորյանը, սեփական որդու և ԵԿՄ մարտիկների զինակցությամբ պայքարում էր առաջնագծի ամենաթեժ կետում, գեներալ Բաղմանյանը, քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած, Արցախում է ու մինչ օրս չի լքում այն՝ շարունակելով իր ուշադրության կենտրոնում պահել այնտեղ ստեղծված իրավիճակը, նույնն էլ անում է գեներալ Սեյրան Սարոյանը: Ինչ վերաբերում է գեներալ Սամվել Կարապետյանին, ապա պետք է նշենք, որ չնայած նրա մասին պատմող ինֆորմացիան աղբյուրներում խիստ սահմանափակ է, սակայն նրա անցած ուղին նույքան փառահեղ է, որքան մյուսներինը. նրա հրամանատարությամբ գործող գունդը արցախյան առաջին պատերազմում ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, իսկ քառօրյա պատերազմում նրա ներդրած ավանդը ևս հսկայական էր: Ինչ վերաբերում է Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր գեներալ Վիտալի Բալասանյանին, ապա չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ներկայումս նա մեկն է այն անձանցից, ով մարմնավորում է ողջ արցախյան պայքարն՝ իր բովանդակության մեջ:

Մի խոսքով՝ խոսել կարելի է շատ ու անվերջ, կարելի է ժամերով պատմել այն հերոսությունների մասին, որ դրսևորեց ողջ հայ հասարակությունը այս օրերին, բայց խոսքերը չեն, որ պետք է բարբառեն այս ամենի մասին, այլ դրանց արդյունքում մեր ունեցած ձեռքբերումները՝ միասնությունը, հայրենասիրական ոգու բռնկումը, ազգային ինքնագիտակցության աննախադեպ վերելքը:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ
Ամենադիտված