«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ինչպե՞ս կործանել Հայաստանը. շատ պարզ…

Վերլուծական

Հարկային նոր օրենսգիրքը, չնայած դրա շուրջ վերջին մի քանի օրերին ընթացող բուռն բանավեճերին, ԱԺ-ը հաստատեց: Այն, որ դժվար կարելի կլինի գտնել ևս մեկ փաստաթուղթ, որի շուրջ բարձրացած աղմուկն այսքան մեծ եղած լինի, անհերքելի է. բանը հասել էր նրան, որ դրան սկսել էին դեմ հանդես գալ ոչ միայն խորհրդարանի ընդդիմադիր ուժերի պատգամավորներն, այլև, որ խիստ հազվադեպ է մեզանում պատահում, մի շարք իշխանական պատգամավորներ ու գործարարներ, որոնք, ելնելով բացառապես սեփական գրպանային շահերից, շատ հստակ սպառնալիքներ էին տեսնում' ուղղված իրենց ունեցած բիզնեսներին:

Դատելով, սակայն, քվեարկության արդյունքներից, պետք է ենթադրենք, որ նախագծին դեմ արտահայտված հանրապետականներից ոմանց, այնուամենայնիվ, հասցրին ենթարկել համապատասխան ինստրուկտաժի ու, ասենք, նույն Հակոբ Հակոբյանը, որը նոր Հարկային օրենսգրքի կատաղի ընդդիմախոսներից էր, ոչ միայն կողմ է քվեարկել նախագծին, այլև լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը փորձել է արդարանալ, թե որոշ կետեր լավ չէր հասկացել. բացատրեցին, հասկացավ (սա, թերևս, աներկբա ապացույցն է այն բանի, որ իշխանական կուսակցությունում կառավարումը կրում է բացառապես ուղղահայաց բնույթ, ուր այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումներն ընդունվում են մեկի կողմից, իսկ մյուսները հանդես են գալիս միայն «գլխով անողների» դերում…):

Այն, որ Հայաստանը երբեք էլ բիզնեսի համար դրախտավայր չի եղել, անվիճելի ճշմարտություն է: Սույն փաստի հիմքում, մշտապես ընկած են եղել ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններ, որոնց նախապատճառը եղել է կառավարության չկամությունը կամ տկարությունը' երկրում կենսունակ հարկային դաշտ ձևավորելու, որը մարդկանց ոչ թե կխոչընդոտեր բիզնեսով զբաղվել, իսկ բարիք ստեղծող քաղաքացին էլ հարկային մարմինների կողմից կդիտարկվեր բացառապես որպես «փող քերելու» օբյեկտ, այլ կստեղծեր համահավասար դաշտ' խրախուսելով մարդկանց գործարար ջիղը:

Ինչ վերաբերում է նոր Հարկային օրենսգրքին, որն այլևս մեր իրականության անքակտելի մասն է դարձել, ապա պետք է նշենք, որ այն ուսումնասիրելիս ակամա համոզվում ես, որ դրա ընդունմամբ Հայաստանն առաջիկա տարիներին այլևս դատապարտվելու է տնտեսական ամայացման. ոչ միայն գործնականում անհնարին է դառնալու օտարերկրյա կապիտալաներդրումների տեսական հնարավորությունը, այլև տեղացիների կողմից այստեղ նոր գործ սկսելն է բոլորովին անիմաստ դառնալու, իսկ եղածներն էլ հայտնվելու են հարվածի տակ:

Ամբողջ խնդիրը նրանում է, որ նոր Հարկային օրեսնգրքով նախատեսվում է առաջիկայում մի շարք ուղղություններով հարկերի բարձրացում' բաժնետոմսերի և դիվիդենտների հարկում, բենզինի և ծխախոտի ակցիզ, անհատ ձեռներեցների և նոտարների համար մտցվելու է 5 հազար դրամ ամսական շահութահարկ և այսպես շարունակ:

Որքան էլ Աբրահամյանի կառավարությունում շարունակեն հանրությանը կամ պատգամավորներին անուղղակիորեն հասկացնել, որ այս ամենը մեզ պարտադրված է Համաշխարհային բանկի կողմից, դա որևիցե հարց, ըստ էության, չի լուծում. այս ամենի ողջ բեռը կրկին ընկնելու է հասարակության աղքատ հատվածի ուսերին, ու հասարակներս ենք ստիպված լինելու կրել բոլոր այն դժվարությունները, որոնք մեր «վզին են փաթաթվել» դրսից. սովորական դարձած սցենար, որը կրկին կյանքի է կոչվում կառավարության թեթև ձեռքով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված