Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան 

Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը

Քաղաքական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները: Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ: Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձին և միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին: Հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը՝ երկու մարմնի պարագայում էլ առաջարկվում է օգտագործել ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունները: Արփինե Հովհաննիսյանը նաև նշել է, որ երկու մոդելների դեպքում էլ անհրաժեշտ է առաջ շարժվել գործիքակազմի համապարփակ տրամադրման սկզբունքով: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: «Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և լսելով հարցադրումները՝ այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Նա նշել է, որ հարցը բարձրացվել է բիզնես ասոցիացիաների և ՔՀԿ-ների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում՝ որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրատապ խնդիր: Ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները՝ Կարեն Զադոյանը նշել է, որ օֆշորային գոտիներից բխող հիմնական վտանգն այն է, որ շատ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, օֆշորային գոտիներում գրանցվելով՝ Հայաստանում հաղթում են պետական գնումների մրցույթներ: Նրա խոսքով՝ նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններն ստեղծվել են արհեստականորեն' գնումների մասնակցելու համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք նախատեսված չէ, և օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գնումներին: Գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար որպես լուծման տարբերակ առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև պետք է վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացվի անվճար հիմունքներով: Զեկուցողը նշել է, որ նշված մոտեցման կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և արձանագրված վիճակագրությունը վկայում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին: Արձագանքելով վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:
Այնուհետև զեկուցումով հանդես է եկել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի թղթակից Սառա Պետրոսյանը, ով ներկայացրել է «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» և «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունների արդյունքները: Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետազոտության առարկա հանդիսացող ոլորտում գործող օրենսդրության, աճուրդների հրապարակայնության ապահովման, հայտարարությունների բովանդակության օրենսդրական պահանջի կիրառման, աճուրդների իրականացման ընթացակարգի և այն խախտելու օրենսդրական հետևանքների, փակ և դասական աճուրդների, աճուրդի մեկնարկային գնի և այլ հարցերի կապակցությամբ բացահայտված բացթողումներին և աճուրդի գործընթացի կազմակերպման խախտումներին: Ներկայացնելով իր առաջարկությունները՝ Սառա Պետրոսյանն առաջնահերթ է համարել աճուրդների իրականացման գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավումը՝ վերացնելով օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միջև առկա հակասություններն ու թերությունները, աճուրդների իրականացման օրինակելի կանոնակարգի մշակումը՝ պարտադիր բոլոր համայնքների համար, աճուրդներ իրականացնող մասնագիտացված կառույցի ստեղծումը, համայնքային գույքի օտարման, կրկնաճուրդների գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հնարավորինս լայն իրազեկումը և այլն: Նշելով, որ ոլորտում խնդիրներ և բացթողումներ կան՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս բնագավառում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստերը և բացթողումները, երկու ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ևս մեկ անգամ կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և կներկայացվի Ազգային ժողով:
Օրակարգային հարցերի շրջանակում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015թ.» գլոբալ ուսումնասիրության շրջանակում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը: Որպես իրականացված հետազոտության եզրակացություն՝ առաջարկվում է բարձրացնել համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը, ինչն անհրաժեշտ է հասարակության և զինված ուժերի միջև վստահության ամրապնդման և բյուջեի ծախսման առավելագույն արդյունավետության համար:
Զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող բարեվարքության (բարեխղճության) ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի ընթացքը և իրականացվող գործողությունները:
Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Ամենադիտված