Նյու Յորքում վաճառքի են հանել Մերիլին Մոնրոյի փենթհաուսը
Այլ
Նյու Յորքի պերճաշուք շրջաններից մեկում վաճառվում Է այն շքեղ փենթհաուսը, որը 1960-ական թվականներին պատկանել Է ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյին: Առաջարկի արժեքը կազմում Է 5 մլն ֆունտ ստեռլինգ (7 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական Look պորտալը:
Բնակարանը գտնվում Է Վերին Իսթ-Սայդում. այն ունի երկու ննջարան եւ երկու լոգասենյակ, պանորամային պատուհաններից բացվում Է «Մեծ խնձորի» կենտրոնի տեսարանը: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի աստղը՝ 20-րդ դարի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը, այդ անշարժ գույքի սեփականատերն Է եղել հինգ տարի:




















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար