«Ժողովուրդ». ՀՅԴ-ն ԱԺ-ում և կառավարությունում տարբեր կե՞րպ է մտածում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգիրքը: Ու թեեւ նախօրեին ԱԺ շատ պատգամավորներ «տաքացած» քննադատում էին նախագիծը' մատնացույց անելով դրա ռիսկերը, այնուամենայնիվ, շատերը վաղ առավոտյան ՀՀԿ խմբակցությունից ու կառավարությունից ստացված համապատասխան զանգերի արդյունքում մտքափոխվեցին եւ կողմ քվեարկեցին' բարձրաձայն հույս հայտնելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի:
Ու այս իրավիճակում ամենաուշագրավը իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պահվածքն էր: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են քվեարկում: Իսկ թե ինչպես կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ, կորոշվի ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հարկային օրենսգրքի հեղինակների դրսեւորած մոտեցումից: Սա, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե այդ նախագիծը խորհրդարան չգար կառավարությունից, որտեղ ՀՅԴ-ն 3 ներկայացուցիչներ ունի' ի դեմս ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման ու կրթության եւ գիտության նախարարների: Չէ՞ որ դաշնակցական նախարարները կարող էին իրենց առարկությունները հենց գործադիրում ծավալված քննարկումների ժամանակ հայտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից