Հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն
Արտակարգ Պատահար
Հունիսի 16-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 42 շենքի 9 հարկի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 42 շենքի 17-րդ բնակարանի պատշգամբում այրվում է բազմոց և տնտեսական իրեր (մոտ 2 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.42-ին, մարվել՝ 02.44-ին:
Նույն բնակարանի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1988թ.) այրվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար