Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին մահացել է
Արտակարգ Պատահար
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 70-ամյա՝ թույն խմած բնակիչը գիշերը մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացանք Արմավիր քաղաքի ԲԿ-ից: Երեկ, ժամը 12.37-ին ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել): Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Վերակենդանացման բաժնում գիտակցության չգալով՝ Արմավիրի բնակիչը մահացել է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ