Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան 

ԱԺ-ն թեժ քննարկումների արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման նախագիծը

Քաղաքական

Ազգային ժողովը թեժ քննարկումների և բանավեճերի արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանրապետության 4 մարզում խոշորացնել համայնքները: Նախագծով համայնքների խոշորացում նախատեսվում է Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Նախագծին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 21 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ պատգամավորները թեժ բանավեճի մեջ մտան: Նախ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով կոչ արեց հետաձգել որոշման նախագծի քվեարկությունը, որովհետև այս փուլում խոշորացումն արդարացված չէ: «Մենք Կողբը և Բերդավանը միացնում ենք, Մեղրու 15 համայնք միավորում ենք, երբ Մեղրու տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծում ենք մեծ տարածքի վրա մեկ համայնք, ես դեմ եմ քվեարկելու»,- ասաց պատգամավորը:

ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը նշեց, թե հարցը քննարկել են և ներկայացրել կոնկրետ Բերդավանի և Կողբի միացումը, և Կառավարությունն ընդունել է իրենց առաջարկը և արդյունքում՝ Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն միանա: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, թե Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի գյուղացիները կողմ չեն միավորման և առաջարկեց հետաձգել և վերանայել, իսկ եթե դրվի քվեարկության, ինքը դեմ կքվեարկի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե նախագծին կողմ է, քանի որ քաղաքական տեսակետից դիտարկելով՝ իշխող քաղաքական ուժերը հիմնականում ընտրակեղծիքները կատարում են հենց փոքր համայնքներում: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոքբելյանը հայտարարեց, թե փոքր համայնքները 1000 տարվա պատմություն ունեն, և չպետք է դրանք որոշման համաձայն կորցնել: Ըստ նրա՝ գյուղ պահելը դպրոց պահելու նման է:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կոչ արեց Սահմանադրության կետերով շարժվել, որտեղ ասվում է, որ ԱԺ-ն պարտավոր է լսել այդ համայքների կարծիքը: Վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, թե նման նախագիծ բերում են, քանի որ Հայաստանի տնտեսական և սոցիալական պատմութունը չգիտեն: Նա նշեց, թե սա Եվրոպա չէ: «Նույնսիկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձևավորված համայնքները դարձրեք ամուր բերդեր»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից: Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին: Նա սկսեց տեղից գոռգոռալ ՀՀԿ-ական պատգամավորի վրա: Այվազյանը պահանջում էր հանգստանալ. «Հանգիստ նստի տեղդ, նստի տեղդ: Այ քեզի բան»,- նետեց Այվազյանը, սակայն Բագրատյանը շարունակում էր գոռալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս մի քանի անգամ պատգամավորներին հանդարտվելու կոչ արեց, սակայն աղմուկը դահլիճում չէր դադարում:

Հրանտ Բագրատյանը վեր կացավ տեղից և փորձում էր մոտենալ Վարդան Այվազյանին, սակայն անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարողացավ փակել Բագրատյանի ճանապարհը և հանդարտեցնել նրան: Մյուս պատգամավորները ևս միջամտեցին վեճը կանխելու համար: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներից պահանջեց զբաղեցնել իրենց տեղերը և հարցը դրեց քվեարկության:

Քվեարկությունից հետո ևս պատգամավորները շարունակում էին աղմկել, ինչը բարկացրեց ԱԺ նախագահին: «Կամ ազատեք նիտերի դահլիճը, կամ ձեզ պատգամավորի պես պահեք»,-պահանջեց Սահակյանը: Ի վերջո, պատգամավորները հանդարտվեցին, և նիստը շարունակվեց:

Խորհրդարանը շարունակում է քննարկել Գյումրիի ճանապարհների հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման վարկային համաձայնագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Ամենադիտված