Վարչապետը տպավորված է «Քվանտ»-ի գործունեությունից. պետությունն անշարժ գույք և հողամասեր նվիրաբերեց վարժարանին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կառավարությունը պետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 և Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասերը նվիրաբերեց «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գույքն ու հողամասերն օգտագործվելու են բացառապես հանրակրթական նպատակներով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ վերջերս է եղել այդ վարժարանում, որտեղ մեծ գործ է արված: «Վարժարանը 39 մլն դրամի փոխարեն կատարել է 200 մլն դրամի ներդրում և կառավարությունն իր պարտավորությունը պետք է կատարի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)