Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով
Սպորտ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ծանրամարտում Հայաստանը կներկայանա 6 մարզիկով:
Տղաների պայքարում Հայաստանը կներկայացնեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):
Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թբիլիսի կմեկնի հունիսի 23-ին և կվերադառնա հուլիսի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու