Ռուսաստանից կաթոլիկներ են ուղեւորվում Հայաստան՝ աղոթելու Հռոմի պապի հետ
Հասարակություն
Ռուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում` Հայաստան իր այցի շրջանակում: Այդ մասին հունիսի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի ավագ քահանա Պետրոս Եսայանը:
Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանում հայ երեք կաթոլիկ հոգեւորական են ծառայում:
Հռոմի Պապը Երեւան Է ժամանելու հունիսի 24-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)