Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր Armenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր 102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը 

Դեսպան լինելու առավելությունը…

Վերլուծական

Կարծում ենք՝ կհամաձայնեք այն մտքի հետ, որ մեր երկրում իրեն սպառած ինստիտուտներից մեկն էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, ուր ամեն տարի հայ չինովնիկները ստիպված են լինում հայտարարագրեր ներկայացնել սեփական ունեցվածքի մասին ու իբր հաշիվ տալ պետությանն ու հասարակությանը` ունեցած եկամուտների վերաբերյալ:

Միգուցե միտքը վատը չէ. ի վերջո ցանկացած քաղաքակիրթ երկրում էլ կա նմանատիպ վերահոսկողական մեխանիզմ, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, եթե ասենք նույն Եվրոպայում չինովնիկների կողմից տրամադրվող տեղեկությունները հիմնականում հավաստի են, ու քչերի մտքով կանցնի կասկածել, ապա Հայաստանում, մեղմ ասած, ոչ բոլորն են հակված հավատալու այն թվերին, որոնք ամրագրված են լինում համապատասխանների կողմից հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերում. իրական ցուցանիշները, որպես կանոն, տասնյակ անգամներ գերազանցում են պաշտոնապես հայտարարագրվածներին:

Հանրահայտ է, որ արդեն մի քանի տասնօրյակ է, ինչ Հայաստանի հանրապետությունը փորձում է անցում կատարել խնայողական ռեժիմի՝ պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հայտարարած հակակոռուպցիոն պայքարով. կրճատվում են մեքենաներ, փոխնախարարներ, միջին օղակի աշխատակիցներ և այլն:

Ինչպես հուշում է առողջ տրամաբանությունը, սակայն, նմանատիպ միջոցառումները պետք է որ ամենևին էլ չսահմանափակվեն Հայաստանի սահմաններով, ու միջոցառումների այս կոմպլեքս ծրագիրը պետք է տարածվի նաև ասենք նույն դեսպանատների, օտարերկրյա հայկական ներկայացուցչական մարմինների, մասնավորապես՝ դեսպանատների ու դրանց ղեկավարների վրա, քանի որ, եթե չենք սխալվում, դեսպանատները ևս ֆինանսավորվում են ՀՀ պետբյուջեից: Ու, Ինչպես կարելի է համոզվել, ասենք, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Յուրի Վարդանյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նեկայացրած սեփական եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրից, վատ չէր լինի, եթե հակակոռուպցիոն ու խնայողական միջոցառումների լուսաստվերը տարծվեր նաև հայ դեսպանների վրա…

Այսպես՝ դիցուք Վարդանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2015-ին ավելի քան 173 հազար դոլարով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Դեսպանը նույն տարում 200 հազար դոլար փոխառություն է տվել: Յուրի Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 միլիոն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 միլիոն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար: Պակաս խոսուն չեն նախորդ տարիների հայտարարագրերը. Վարդանյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 առանձնատուն, հողին ամրակայված անշարժ գույք: Ավելին՝ ունի 5 ավտոմեքենա՝ բոլորն էլ արտասահմանյան հարգի մակնիշների ու պատկառելի արժողության: Դեսպանը նախորդ տարի եկամուտ է ստացել աշխատավարձից, որը կազմել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար:

Եթե նկատել եք, ՀՀ կառավարությունն իր հակակոռուպցիոն միջոցառումներում բավական մեծ տեղ է հատկացնում հատկապես ավտոմեքենաների կրճատմանը. այնպիսի տպավորթյուն է, թե այս երկրում այլևս խնդիրներ չկան, ծակուռներ չկան, միայն պազիկներն էին խանգարոմ դեպի պայծառ ապագա մեր երթին: Կարծում ենք, սույն ենթատեքստից ելնելով՝ վատ չէր կինի, եթե ասենք նույն կառավարությունը որոշեր ու հարկադրաբար կրճատել տար նույն Յուրի Վարդանյանի 5 ավտոմեքենաներից գոնե 3-ը: Ճիշտ է՝ դրանք միգուցե պետական սեփականություն չեն, բայց գոնե այսկերպ տպավորություն կստեղծվեր, թե Վարդանյանը ևս, որպես պետական ապարատի մի մասնիկ, գոնե ինչ-որ կերպ մասնակից է դառնում համապետական հակակոռուպցիոն միջոցառումներին:

Վստահ ենք՝ սույն պայքարը ամենևին էլ չպետք է սահմանափակվի հայաստանյան սահմաններով ու պետք է վերաբերի նաև օտարերկրյա ներկայացուցչական մարմիններին ու դեսպանատներին, որոնք, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են պետական բյուջեից: Թո՛ղ գոտիները ձգեն նաև դեսպանատներում. ինչո՞վ են դեսպաններն առավել տեղական չինովնիկներից. ոչնչով…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. Արաղչի
Ամենադիտված