Չէի կարող ընկերություն անել Ռոնալդուի հետ, նա ձանձրալի է.Վան Դեր Վարտը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը, ով այժմ հանդես է գալիս «Բետիսում», նշել է, որ Ռոնալդուի հետ ընկերներ չեն եղել:
Նշենք, որ Հոլանդացին 2009/10 թթ. մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի խաղացողի հետ հանդես էր գալիս «Արքայական ակումբում»:
«Չեմ կարծում, որ մենք կարող էինք ընկերներ լինել, քանի որ Ռոնալդուն բավականին ձանձրալի է, բայց նա շատ բարձրակարգ պրոֆեսիոնալ է: Կրիշտիանուն առաջինն է մտնում դաշտ և այն լքում է վերջինը: Դրա համար էլ նման կարիերա է արել»,-Վան Դեր Վարտի խոսքը մեջբերում է NOS-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու