Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղերը կանցկացնի Իրանի թիմի հետ
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ:
Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին:
Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք առաջին խաղը նախատեսված է հունիսի 24-ին, ժամը 17:00-ին, որտեղ կմրցեն Հայաստանի երիտասարդական թիմը և Իրանի ազգային հավաքականը: Իսկ ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի հավաքական - Իրանի երիտասարդական հավաքական հանդիպումը:
Հունիս 25-ին, ժամը 15:00-ին կմրցեն Հայաստանի երիտասարդական հավաքականը և Իրանի երիտասարդական հավաքականը: Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքական-Իրանի ազգային հավաքական խաղը:
Խաղերի մուտքն ազատ է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու