ԼՂՀ Նախագահը և ՀՀ ԱԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտի փոխգործակցության հարցեր
Արցախ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան