Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր 102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն «Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձից Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել» 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքը 

Խայտառակություն՝ պատերազմի ժամանակ ուրախ-զվարթ սելֆիներ անող Ալեքսանյանի հիվանդանոցում (լուսանկարներ, տեսանյութ)

Տեսանյութեր

Պաշտպանության նախարարությունը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել էր տեղեկանքներ, ըստ որոնց` զոհված զինծառայողների ծնողները կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։ Սակայն, պարզվում է Պաշտպանության նախարարության այս թուղթը ոչ մի ուժ չունի։

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք դիմել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Ոչ մի դեր չի խաղում այն հանգամանքը, որ իրենց դիմողը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի մայր է, հայր է կամ քույր է։

Ռոբերտ Աբրահամյանի հոր ահազանգով շտապեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ռոբերտի հորը հերթագրվելու կամ այլ ԲԿ դիմելու խորհուրդ տված աշխատակիցուհին հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թե ինչու որևէ դեր չի խաղում ՊՆ-ի տրամադրած տեղեկանքը, ինչու հիվանդին չեն ստուգել, ինչու են խորհուրդ տվել այլ կենտրոն դիմել, այս պահին ինչքան հիվանդ ունեն պետպատվերի շրջանակում բուժվող և այլն։

«Վերադասը կգա՝ իրեն կհարցնեք»,- ասաց աշխատակցուհին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս «վերադասը» նախ փորձեց «ատամ ցույց տալ» և բողոքել, որ տեսանկարահանում ենք։ Բայց չէ որ մենք իրենից պաշտոնական բացատրություն էինք խնդրում, և նկարելը կամ ձայնագրելը պարտադիր էր։ Ինչևէ, «վերադասը» փոքր-ինչ հանգստացավ և մեր մի քանի հարցին պատասխանեց։

Նա հստակ ասաց, որ Պաշտպանության նախարարության այս տեղեկանքը որևէ ուժ չունի։ «Նրանք պետք է Մուրացան հոսպիտալից պետպատվերի շրջանակում բուժվելու տեղեկանք բերեն, որպեսզի մենք կարողանանք հերթագրել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ եթե Մուրացանի հոսպիտալից տեղեկանք բերեն, որպես զոհված զինծառայողի ծնող, որևէ արտոնություն կստանա՞ն, իրեն արտահերթ կվիրահատեն, թե ոչ։ ԲԿ-ի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, որ թուղթ բերելուց հետո կհերթագրեն։ Այսինքն՝ միևնույն է, ինչ էլ լինի, իրենք որևէ արտոնություն չեն տրամադրելու, կապ չունի, որ կինը զոհված զինծառայողի մայր է։

Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հանրապետությունում առանց փողի ոչ մի հարց չի լուծվում։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակում բուժում ստանալ ցանկացողները երկրորդ «սորտի» են, նրանք եթե անգամ կյանքի ու մահվան շեմին են, լավ վերաբերմունքի չեն արժանանա։ Սակայն, ամենացավալին այն է, որ արհամարհական են վարվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Այն զինծառայողների, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի այդ նույն բուժաշխատողները հանգիստ նստեն «կաբինետներում» և սուրճ խմեն։

Քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում ուրախ-զվարթ սելֆի անող Սամվել Ալեքսանյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներն ունեն նույն հիվանդ հոգեբանությունը, ինչ Ալեքսանյանը։ Միգուցե նրանց հրահանգված է պետպատվերի շրջանակում ոչ մի հիվանդ չընդունել, դա այլ հարց է։ Բայց նման կերպ վարվել զինվորի ծնողների հետ՝ անբարոյականություն է, անընդունելի է, անթույլատրելի է։

Բ26-ի դիմաց, երբ Ոստիկանության ծառայողները քաշքշում էին սևազգեստ մայրերին, բոլորը միահամուռ կերպով և արդարացիորեն ցեխը մտցրին այդ ոստիկաններին, նրանց ազգի դավաճան որակեցին։ Այս դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ որակում կարելի է տալ մարդկանց կյանքերը փրկելու սուրբ գործը իրենց ձեռքը վերցրած ու Հիպոկրատի երդում տված բժիշկներին կամ բուժաշխատողներին։

Պաշտպանության նախարարությունն էլ, Առողջապահության նախարարությունն էլ իրենց անկարող և անբան նախարարներով, անփույթ աշխատանքով նման իրավիճակ են ստեղծել, և իրենք էլ պարտավոր են հարթել ստեղծված իրավիճակը։ Այլապես, նրանք ոչ այլ ինչ են, քան դավաճաններ, զոհված զինվորների արյունը ուրացողներ։

Քրիստինա Աղալարյան

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը
Ամենադիտված