Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

Անտարբերությունը՝ սիրո թշնամին…

Բլոգոսֆերա

Կանա քրիստոնեական, կրթական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը.

«Ամուսնությունը դրա՞խտ է, թե՞ արտաքսում դրախտից... Խորագիր, որն իր մեջ ներառում է բազմաթիվ ենթահարցեր, որոնց բարձրաձայնմամբ և քննարկմամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդարանում մեկնարկեց «Կանա» քիստոնեական, կրթական կենտրոնի առաջին դասախոսություն-քննարկումը: Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն իր կյանքի փորձը և հոգևոր խորը գիտելիքները փոխանցեց ամուսնացած և ամուսնության պատրաստվող զույգերին, թեմայով հետաքրքրված անհատներին: Հանդիպման հյուրերն էին ամուսիններ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը և հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, ովքեր իրենց օգտակար, հետաքրքիր խորհուրդներով և կենսափորձով կիսվեցին ներկաների հետ:
Արդյո՞ք սերն ամեն ինչ ներում է, մի՞թե սիրո հակառակն ատելությունն է, որո՞նք են սերը բնորոշող երեք բառերը, որո՞նք են սիրո աստիճանները: Կենցաղային խնդիրներով հագեցած համատեղ դրախտային կյանք. ի վերջո ո՞րն է բանաձևը, ինչպե՞ս չվիճել ու խնդրի լուծումներ փնտրել, վիրավորվել, բայց լռել թե՞ խոսել, ո՞ր հարցի շուրջ արժե երկար մտածել նախքան ամուսնանալը, ինչու՞ են մարդիկ շնանում, վիճելը նշանված ժամանակ ցանկալի՞ է... Հարցեր, որոնք հանդիպման ընթացում ստացան իրենց բովանդակալից պատասխանները: Ներկայացվեցին նաև առակներ, որոնցից մեկում սիրո և սիրահարվածության զրույցի ժամանակ ասվում է, թե սերն ամեն ինչ կարող է ներել՝ բացի անտարբերությունից: Ի հավելումն առակի, Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը նշեց, որ ի տարբերություն անտարբերության, անգամ վեճի մեջ հաղորդակցություն կա, և այսօր հավատքի դեմ մեծագույն թշնամին աթեիզմը չէ, այլ՝ անտարբերությունը: Ամուսնության մեջ հարգանք պիտի լինի. «Մենք կարող ենք վերականգնել ամուսնությունը: Մի կարծիր, թե քո կյանքը պետք է լինի կատարյալ, որովհետև դու կատարյալ չես, աճման ընթացքում ես: Մենք՝ որպես մարդիկ, աճման ընթացքում ենք ֆիզիկապես, աճում ենք նաև մտքի առումով», - նշեց քահանան՝ հիշեցնելով ու մեկնաբանելով Աստվածաշնչում սերը բնորոշող բառերը:

«Կենցաղային տարատեսակ խնդիրները չպետք է խոչընդոտեն ընտանիքին», - դրախտային ընտանիքի ստեղծման շուրջ իր տեսակետը ներկայացրեց հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը. «Կենցաղային խնդիրներից շատ քչերն են ազատված: Եթե փորձենք ամեն քայլը քննարկել և վերլուծել, դրանք չեն բարդանա և լուրջ խնդրի առաջ չեն կանգնեցնի: Շատ կարևոր է, որ մինչև ամուսնանալը փեսացուն և հարսնացուն միմյանց ճանաչեն այնպիսին, ինչպիսին կան: Մինչև ամուսնանալը մենք մեզ ցույց չենք տալիս այնպիսին, ինչպիսին չենք: Փոքրիկ խնդիրները չեն խանգարի, եթե շատ սկզբունքներ մի կողմ չդնենք և կանգ չառնենք, թեթև չլինենք, հակառակ դեպքում խնդիրներն աճում և ձնագնդիկի նման մեծանում են»:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը սկզբունքային որոշակի հարցերի վերաբերյալ որոշակի միասնական մոտեցումը չափազանց կարևորեց դրախտային ընտանիք ձևավորելու համար և այն ներակայացրեց ընտանեկան իրավունքի տեսանկյունից. «Ընտանիքում պետք է գործի իհարկե նաև իրավունքի գերակայությունը, բայց նախևառաջ՝ միմյանց նկատմամբ սիրո և հարգանքի գերակայությունը: Եթե զույգը կարողանա ապահովել նշված մոտեցումը, մի շարք խնդիրներ իսպառ կվերանան, քանի որ եթե կա բավարար հարգանք, սեր, կենցաղային խնդիրները պարզապես երկրորդ պլան են մղվում: Ամենատարածված խնդիրն ընտանեկան հարաբերություններում այն է, երբ կողմերից մեկը մյուսին վիրավորում է առանց գիտակցելու: Ամենակարևոր մոտեցումը նման իրավիճակներից խուսափելու համար խնդրի մասին խոսելն է»:

Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը հոգևոր կյանքում կարևորեց կիրակի օրերը միասին եկեղեցի գնալը. «Եկեղեցին ընտանիք է, իսկ ընտանիքը՝ փոքր եկեղեցի: Միասին եկեղեցի գնալը կզորացնի միությունը: Այն ընտանիքը, որը միասին է աղոթում՝ միասին է մնում»:
Արևիկ Ուդումյանը կարևորեց դասընթաց-քննարկման գաղափարը. «Նման հանդիպումներ ինչքան շատ լինեն, այնքան լավ կլինի, կմոտենանք եկեղեցուն: Եթե այսօր խոսում ենք ամուսնություններից, ուրեմն նման հանդիպումները կամրացնեն ամուսնությունները»:
Արամ Վարդևանյանը ևս գոհ էր հանդիպումից. «Միջոցառման գաղափարը որոշակի առումով հիմնական գրավականն է, որ միաժամանակ հնարավոր է լինում ներկայացնել թե մեր եկեղեցական կրոնական արժեքները, որոնց մենք պետք է հավատարիմ մնանք, և թե մարդկանց փորձը, որը կարևոր է, քանի որ մենք հաճախ ոչ լիարժեք ենք պատկերացնում այն պատգամները և այն առաքելությունը, որն իր մեջ ունի ընտանիքը, և այն հարցերը, որը մեզ հուշում է մեր կրոնը: Կարելի է ասել՝ մենք ընթանում ենք ըստ մեր պատկերացումների, սա որոշակի առումով իմաստության փոխանցում էր մեզ»: Տեր Տաճատը կարևորեց հանդիպումը՝ նշելով. «Ինձ համար չափազանց կարևոր է, որ մեր երիտասարդները լուրջ ընդունեն այս հարցերը: Ամուսնությունը միայն կենակցելը չէ, ամուսնությունն ընտանիք կազմելն է, իսկ ընտանիքը միայն սիրով կկազմվի»:

Հանդիպման վերջում ներկաներին բաժանվեցին պսակի խորհրդի, մարդկային պատմությունների գրքույկներ, որոնք հաջորդ հանդիպման մասնակիցները կարող են քննարկել և վերլուծել: Դասախոսություն–քննարկումն իր խոսքով և ներկաների հետ աղոթքով ամփոփեց Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում է
Ամենադիտված