Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
Սպորտ
Հայաստանի և Վրաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիաների նախագահների պայմանավորվածության համաձայն' հուլիսի 6-19-ը Թբիլիսի քաղաքում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Ընտրանին ունի հետևյալ կազմը.
54 կգ, Գարեգին Մախմուրյան
58 կգ, Սերգեյ Ավանեսով
63 կգ, Հենրիկ Բադալյան
68կգ, Գագիկ Գեղամյան
74 կգ, Դավիթ Վարդումյան
Զորայր Մեքինյան՝ հավաքականի մարզիչ
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Հուլիսի 20-26-ը հավաքականը կմասնակցի ՌԴ Գրոզնի քաղաքում անցկացվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու