Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարար Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է Հիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել 

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներն օգտվում են վրանային ճամբարից' տաք սննդից, շարժական լոգարանից և բժշկական օգնությունից

Հասարակություն

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդների համար գործում է վրանային ճամբար, որտեղ նրանք կարող են օգտվել տաք սննդից, շարժական լոգարաններից, անհրաժեշտության դեպքում' բժշկական ու հոգեբանական աջակցությունից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Նրա խոսքով' ներկայում Վերին Լարսի անցակետի հատվածում հիմնականում բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների վարորդներն են, ովքեր պարզապես չեն թողել իրենց մեքենաներն ու չեն վերադարձել: «ՀՀ վարչապետի նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ նախարարության ջանքերով ՌԴ ԱԻ ինքնաթիռով վեց չվերթ է իրականացվել և Հայաստան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի, նրանցից 73 կին ու 31 երեխա»,-ասաց մեր զրուցակիցը: Նանա Գնդոյանի վստահեցմամբ' վրանային ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները նշյալ վեց չվերթներով վերադարձել են հայրենիք:

Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վերին Լարսի անցակետում դեռևս կան 50 քաղաքացի, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ռուսաստանյան միգրացիոն ծառայության կողմից, Նանա Գնդոյանը նշեց. «Մենք կապվել ենք ՌԴ-ում ՀՀ ԱԻ ներկայացուցչի հետ, ով մեզ տեղեկացրել է, որ 50 հոգին նրանք են, ովքեր ոչ թե կուտակվել, մնացել են, այլ քաղաքացիներ են, ովքեր ժամանել են արդեն 6-րդ չվերթից հետո, նրանք չեն մնում ճամբարում, պարզապես գնում են տեղեկատվություն ստանում»: ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, որ մարդիկ, ովքեր չեն կարող մնալ հյուրանոցում կամ բարեկամի տանը, հնարավորություն ունենան օգտվել վրանային ճամբարներից, որոնք ստեղծվել են ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցությամբ:

Մեր այն հարցին, թե արդյոք ԱԻՆ-ն էլ անելիք չունի Վերին Լարսում, Նանա Գնդոյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք աշխատել, համագործակցում ենք թե Հյուսիսային Օսիայի ԱԻ դեպարտամենտի, թե Վրասատանի ՆԳՆ-ի և թե ՌԴ ԱԻ նախարարության հետ, վրանային ճամբարը գործում է այնտեղ մնացած վարորդների համար: Պետք է հաշվի առնել, որ մեր ԱԻՆ-ը չունի ինքնաթիռ ու օգտվել է ՌԴ ԱԻՆ ինքնաթիռից, որն էլ իր խնդիրներն ունի»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Լարսի սահմանային անցակետը հուլիսի 4-ին ժամը 17։00-ից փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար: Հուլիսի 4-ի երեկոյան կամ հուլիսի 5-ի առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Հուլիսի 4-ին ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակված Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՀաջիև. Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ նախապատրաստել իր հասարակությանը խաղաղության Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժը
Ամենադիտված