«Երկրապահ լինել» նշանակում է երկրի տիրոջ հոգեբանություն ունենալ. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)
Հասարակություն
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն այցելեց պատանի երկրապահների ճամբար, ծանոթացավ պայմաններին, առօրյային, զրուցեց պատանիների հետ։
Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ «երկրապահ լինել» նշանակում է երկրի տիրոջ հոգեբանություն ունենալ:
«Դա քաղաքականություն չէ: Մարդ, որ իրեն հայ է ճանաչում, հավատացյալ է, Առաքելական եկեղեցու հետևորդ է, բնություն է սիրում, հայոց պատմություն, իսկ թե ինչ կդառնա՝ ինքն է ընտրում: Բայց միշտ պետք է չմոռանա, որ ինքը հայ է, ինքը պարտավոր է իր երկրին ծառայել՝ որպես հայ քաղաքացի: Անկախ հանրապետության քաղաքացի»,- նշեց ԵԿՄ վարչության նախագահը:
Նույն օրը Զորավարն այցելեց ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին, ով ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրել էր ոտքը։
Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ