Մխիթարյանը մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա. Գյունդողան
Սպորտ
«Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Իլքայ Գյունդողանը, ով կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», անդրադարձել է նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը և նշել, որ Մխիթարյանը անգլիական ակումբում կլինի կարևոր խաղացող:
«Հենրիխը «Բորուսիայում» խաղաց երեք տարի: Եթե անկեղծ, ապա առաջին երկու մրցաշրջանը հեշտ չէր նրա համար: Նրան անհրաժեշտ էր անընդհատ խաղալ, ինքնահաստատվել և դառնալ ավելի լավը: «Բորուսիան» այդ ժամանակ հաջող չէր խաղում և հարմարվելը Մխիթարյանին հեշտ չէր տրվում: Հենրիխը որոշ խնդիրներ ուներ: Սակայն ավարտված մրցաշրջանում նա ցուցադրեց աներևակաելի խաղ: Հնարավոր է` Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր ֆուտբոլիստն էր վերջին մրցաշրջանում: Եվ եթե նա շարունակի նույն ոգով, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա: Նրան լավագույնն եմ մաղթում», Գյունդողանի խոսքը մեջբերում է Four Four Two-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու