Ներկայացվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը (տեսանյութ)
Սպորտ
Ամառային Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն հանրությանն է ներկայացրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երգը:
Հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում են բրազիլացի DJ Տիագուինյոյի և Պրոյոտայի կողմից: Հեղինակների կարծիքով՝ այս երգն իր մեջ կրում է բրազիլական երանգներ և ունի բրազիլական ոգի:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը' 17 օրվա ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում' Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու