«Բորուսիան» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մխիթարյանին փոխարինող
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է թիմը լքած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող փնտրել:
Ինչպես տեղեկացնում է Sport-english-ը՝ դորտմունդյան թիմը կատալոնայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արդա Թուրանին դիտարկում է որպես փոխարինող: Գործարքին կարող է նպաստել այն փաստը, որ ֆուտբոլիստը բավականաչափ խաղային պրակտիկա չի ստանում գերմանական ակումբում: Կատալոնյան կողմը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից` համապատասխան գումարի առաջարկի դեպքում:
Թուրանի գործակալը, սակայն, հայտարարել է, որ ֆուտբոլիստը մնալու է «կապտանռնագույնների» կազմում և պայքարելու է հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու