Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին հիվանդանոցից
Հասարակություն
Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին: Այս մասին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ»,- ասաց բժշկական կենտրոնի աշխատակիցը:
Նշենք, որ զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ հուլիսի 6-ին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 14 զինծառայող տեղափոխվել էր Կապանի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)