Դիտավորյալ սպանության մեղադրանքով Օսկար Պիստորիուսը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Սպորտ
Պարալիմպիկ խաղերի չեմպիոն, վազորդ Օսկար Պիստորիուսը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` ընկերուհուն դիտավորյալ սպանելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Մարզիկը կալանավորվել է անմիջապես դատավճռի հայտարարումից հետո: Պիստորիուսը չի բողոքարկի որոշումը:
Ռիվա Ստինկամպի սպանությունը տեղի էր ունեցել 2013թ.: Մարզիկը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` մեղադրվելով ոչ դիտավորյալ սպանության մեջ:
Մեկ տարի անց մարզիկը ազատ էր արձակվել բանտից և տնային կալանքի տակ էր: Սակայն որոշման բողոքարկումից հետո, 2015թ. դեկտեմբերի 3-ին դատարանը Պիստորիուսին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու