Ժոզե Մոուրինյուն` Հենրիխ Մխիթարյանի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Ձեռք ենք բերել մի ֆուտբոլիստի, ով Բունդեսլիգայում լավագույնն է ճանաչվել ոչ թե երկրպագուների, այլ հենց ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում: Միկին հիանալի խաղացող է: Ինձ ամենից շատ դուր է գալիս նրա գոլերի քանակը, որոնք խփել է՝ չլինելով հարձակվող: Նա կարող է արագացնել խաղի տեմպը: Կարողանում է փոխել արագությունը` թե գնդակով, թե առանց դրա, և դա շատ կարևոր է մեզ համար», -Մոուրինյուն ասել է հարցազրույցի ժամանակ: Գրում է manutd.one-ը:
Կայքը գրում է, որ Մխիթարյանի տեղափոխության մասին հարցի հատվածը հանված է հարցազրույցի տեսագրությունից, քանի դեռ տրանսֆերի մասին մանչեսթերյան ակումբը պաշտոնապես չի հայտարարել:
Լրագորղի այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Մխիթարյանի մասին հարցեր տալ, դա չի հեռարձակվի, քանի դեռ տրանսֆերի մասին չի հայտարարվել, մամուլի քարտուղարը պատասխպանել է՝ այո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու