«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Կեղտոտ խաղեր` հայոց հերոսական պատմության դեմ…

Վերլուծական

Հայերիս անցած անզուգական պատմական ուղու, հերոսական հաղթանակների ու այդ հաղթանակները կերտած փառահեղ հերոսների մասին գիտի ոչ միայն ամեն մի հայորդի, այլև համայն աշխարհը: Մեր ժողովրդի պատմությունը լի է հայերիս արժանապատվությունն ու հայրենասիրությունը փաստող դրվագներով, որոնց փառքը տարածված է ամբողջ աշխարհով մեկ' արժեհամակարգային հենք հանդիսանալով ոչ միայն մեր, այլև շատ առումներով նաև օտար ժողովուրդների համար:

Անկասկած, այդպիսի փառապանծ դրվագներից մեկն էլ Վարդանանց պատերազմն է, որ հիմնահենքային նշանակություն պիտի ունենար մեր ժողովրդի ինքնության պահպանման, հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության ու հայրենիքը, որպես ազգային համընդհանուր տուն, վերաարժևորելու առումներով: Այն մասին, թե Ավարայրի ճակատամարտն ինչպիսի դրական ազդեցություն ունեցավ հայոց պատմության հետագա ողջ ընթացքի վրա, թերևս, կարելի է խոսել անվերջ, անդադար, քանի որ վստահ ենք' դեռևս մեզանում անգամ լիովին չի գիտակցվել, չի արժևորվել այն ճակատամարտի արժեքը, որ տեղի ունեցավ Ավարայրում, ուր մարդկային պատմության մեջ առաջին անգամ քրիստոնյաները, հանուն իրենց դավանած սկզբունքների ու հավատի, կռիվ տվեցին այլադավան բռնացողների դեմ' հերոսության ու մարտիրոսության մի փայլուն օրինակ դառնալով համայն մարդկության համար:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, սակայն, փաստն այն է, որ հատկապես վերջին երկու դարերի ընթացքում չգիտես' որտեղից հանդիպում են մարդիկ, մասնագետներ, ովքեր փորձ են անում կասկածի տակ դնել Վարդանանց պատերամի հերոսականությունն ու փորձում հանրությանն ու մարդկությանը ապացուցել, թե իբր ոչ մի արտառոց բան էլ Ավարայրում տեղի չի ունեցել, իսկ Եղիշեի պատմածն էլ ընդամենը ասք է, ինչ-որ հորինած բաներ. հանդգնորեն պնդում են, թե իբր իրական հերոսը, որը, սակայն, անտեսված է մնացել, Վասակ Սյունին է, ով բա չեք ասի, խնդիրներին փորձում էր դիվանագիտական լուծում հաղորդել:

Մեր օրերում ևս, ցավոք, կան մասնագետներ, մտավորականներ' նման Հուլիսի 13-ին հայկական եթերով հեռարձակվող «Պատմության դասեր» հաղորդաշարին հյուրընկալած հյուրերից երկուսին, ովքեր, իբր փորձելով օբյեկտիվորեն վերլուծել պատմական իրադարձությունները, հակված էին այն մտքին, թե մենք բացարձակ դատարկ տեղը հերոսացրել ենք Մամիկոնյանին, սրբադասել, միֆականացրել նրա կերպարն ու չենք ցանկանում ճշմարտությանն ուղիղ հայցք նետել' գերադասելով արյունը բանակցություններից:

Չցանկանալով ավելորդ անգամ հեռակա բանավեճի մեջ մտնել նման տեսակետ ունեցողների հետ (անգամ 6-րդ դասարանցին կարող է նրանց կեղծ փաստարկները ճշգրիտ ու օբյեկտիվ հակափաստարկներով զրոյացնել)'կցանկանայինք, այնուամենայնիվ, մի շատ հետաքրքրական ու խոսուն փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը. անհեթեթ պարադո՞քս է, թե՞ լավ մտածված օրինաչություն, փաստ է, որ ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը կանգնում է պատմական որոշումներ կայացնելու ու դրանով իսկ սեփական պատմության նոր էջը կերտելու շեմին, հանկարծ ասպարեզ են իջնում անհասկանալի դեմքեր, որոնք ջանասիրաբար փորձում են հարցականի տակ դնել մեր հերոսների հեղինակությունն ու դիվանագիտությանը կեղծավորաբար հղում տալով(վստահաբար չեն էլ հասկանում' ինչ է դա)' տրորում մեր ազգային ոգին, նսեմացնում ազգային-ազատագրական մեր պայքարը:

Բացառություն չէ և ներկան, երբ պայմանավորված ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող հախուռն գործընթացներով' կրկին փաստացի կանգնած ենք լինել-չլինելու եզրին: Երբ, ասենք, Զախարովան է փորձում նսեմացնել նույն Նժդեհին, թեկուզ և ցավ ենք ապրում, բայց ինչ-որ տեղ ըմբռնումով ենք մոտենում. օտար է, կասի ու կանի այն, ինչն իր շահերից է բխում: Բայց երբ սազը ձեռքներին' որոշ վայ մտավորականներ են սկսում բարբառել ակնհայտ հակահայկական թյուրիմածություններ, այս վճռորոշ պահին ակնհայտորեն նպատակամիտված կերպով փորձելով կոտրել մեր ժողովրդի մարտական ոգին, անասելի ցավ ես ապրում ու հասկանում, որ ոմանք դեռևս խակ ենք մնացել, հերոսածին հայրենիքի արժեքը՝ չըմբռնած, պատրաստ' հարկ եղած դեպքում և սրբությունը ոտնատակ տալու:

Իսկ հիմա հարց նմաններին. եթե ազերիները Վարդան ծնած լինեին, եթե ազերիները հանուն իրենց սկզբունքների ու ասենք իսլամի սրբազան պատերազմ մղած լինեին, նույն կե՞րպ էին արժևորելու իրենց արածը, ինչպես որ մեզանից ոմանք հիմա, նսեմացնելո՞ւ էին իրենց հերոսներին, թե՞ ընդհակառակը, դեռ մի բան էլ կատարվածը ճոխացնելու էին ու աշխարհով մեկ օր ու գիշեր գովազդելու: Չեղած պատմությունով ու իրենց անարմատ գոյությամբ կարողացել են այնպես աշխարհին հրամցնել կեղծ ճշմարտությունը, որ հիմա աշխարհը ղարբաղյան խնդրն այլևս դիտարկում է լոկ տարածքային վեճ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև' մոռացության տալով խնդրի իսկությունը, տրվելով ազերիների կեղտոտ, բայց դյութիչ խաղերին:

Այսքանից հետո ակնհատ է դառնում մեկ բան' մեզ նպատակամղված կերպով փորձում են համոզել,որ հողեր հանձնելը կարող է ղարաբաղյան խնդրի լուծում լինել, փորձում են վասակների օրինակով դավաճանի, թույլի ու մորթապաշտի հոգեբանություն ձևավորել հասարակության մեջ' այդկերպ հող նախապատրաստելով ապագա տարածքային զիջումների համար. թույլ չենք տալու, թո՛ղ հույս չունենան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված