«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Իրանը «ձեռնոց է նետում» Պուտինին…

Վերլուծական

Դատելով վերջին շրջանում համաշխարհային հանրության կողմից ղարաբաղյան հարցի նկատմամբ դրսևորվող աննախադեպ հետաքրքրասիրությունից` այս թեմայի՝ համաշխարհային լիդերների կողմից խիստ հաճախակի դարձած արծարծումներից և այն վտանգավոր լռությունից, որի քողի ներքո էլ տեղի են ունենում բանակցությունները' սխալված չենք լինի, եթե եզրակացնենք, որ ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բուռն գործընթացները հետզհետե թևակոխում են Հայաստանի համար խիստ անցանկալի մի փուլ, որից այն կողմ հետդարձի ճամփա, պարզապես, չենք ունենալու: Կարծես արհեստականորեն հասունացնում են ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին, որի դիմաց հայկական կողմի ստացածը լինելու է ընդամենը սահմանների ապաշրջափակումը:

Այն, որ ռուսներն այս ուղղությամբ խիստ վճռական են տրամադրված, փաստում է հենց Պուտինի մերձավոր շրջապատից՝ Մարկովի ելույթը, ուր ռուս չինովնիկը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում գլուխ են բերելու ազերիներին հողերի հանձնումն ու, իր ձևակերպմամբ, ադրբեջանցիներն ի վիճակի են լինելու վերադառնալ իրենց ավերված օջախները: Այլ կերպ ասած' ռուսները պատրաստվում են Հայաստանին ու Արցախին պարտադրել լավրովյան սկզբունքներն ու ստիպել հայկական կողմերին՝ կապիտուլացվել Բաքվի կողմից: Բայց Բաքուն ու Մոսկվան ինչպիսի պլաններ էլ ունենան մշակած, ակնհայտ է մեկ բան' նրանց ոգևորությունը դեռևս ժամանակավրեպ է, իսկ հարցը սուս-փուս լուծելու մղումը' դատապարտված ձախողման:

Մի գիշերվա մեջ թունդ «քիրվաներ» դարձած այս երկրները մոռացել են, որ իրենք միակը չեն տարածաշրջանում' իրենց շահերով հանդերձ, ու, ասենք, կա նաև Իրան, որը, մեղմ ասած, այնքան էլ չի սատարում «լավրովյան» կոչվող այդ մարազմատիկ ծրագրի սկզբունքներին:

Ինչպես կարելի է դատել այս ողջ ընթացքում իրանական կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններից՝ Թեհրանում խիստ մտահոգված են' կապված Երևանի կողմից ազերիներին Արցախին հարակից 5 ազատագրված շրջանի հանձնման մասին լուրերից' համարելով արցախյան խնդրի նմանօրինակ կարգավորումն ուղղակի հակասող իրենց ազգային-պետական շահերին (փաստորեն պարսիկները որոշներից ավելի շատ են մտածում արցախցիների ապագայի մասին):

Իրանը պատրաստ չէ սեփական սահմանին նման դարակազմիկ փոփոխությունների և փորձում է ինչ-որ կերպ ազդել ընթացող բանակցությունների վրա' բացառելու համար անկանխատեսելի հետևանքներով լեցուն նմանօրինակ արկածախնդրությունը: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ օգոստոսին Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ռոհանիի Բաքվում գտնվելը նպատակ է ունենալու կանխել ԼՂՀ ազատագրված 5 շրջանը ազերիներին վերադարձնելու մտադրությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ ինչ իշխանություն էլ այստեղ լինի, ովքեր էլ ստանձնած լինեն երկրի ղեկավարումը, չեն կարող Արցախի ժողովրդի կամքին հակառակ վերցնել ու հողեր նվիրել թշնամուն. ինքը' արցախցին, դա թույլ չի տա պարզապես:

Իրականում այս պարզ ճշմարտությունը հրաշալիորեն գիտակցող հայաստանյան իշխանություններն ընկել են խիստ ծանր կացության մեջ ու ինչ-որ կերպ փորձում են ելք գտնել անելանելի թվացող վիճակից' ակնհայտորեն ջանալով խաղի մեջ ներքաշել նաև Թեհրանին. որքան էլ իշխանություները պնդեն, թե որևիցե կապ չկա Հովիկ Աբրահամյանի' Իրանից եկող գազի ծավալներն ավելացնելու վերաբերյալ այդ երկրի առաջին փոխնախագահին դիմելու և նույն օրն Ադրբեջանում Լավրով-Ալիեւ-Մամեդյարով հանդիպման միջև, ակնհայտ է, որ սա յուրօրինակ «մեսիջ» էր' ուղղված ռուսներին առ այն, որ հավանական է' ինչ-որ պահի Երևանը սկսի լրջորեն դիտարկել Թեհրանի թեկնածությունը՝ որպես այլընտրանք Ռուսաստանին, ինչն, անկասկած, կարող է դուրս մղել Մոսկվային այս տարածաշրջանից. թուրքի հետ դեռևս ոչ ոք երկար ճանապարհ չի գնացել…

Թե ինչ հունով կզարգանան գործընթացները՝ ցույց կտան առաջիկա ամիսները, բայց որ Թեհրանի աշխուժացումը խիստ ձեռնտու է հայկական կողմին, ակնհայտ է. պարսիկները երբեք չեն վստահել ազերիներին ու, չնայած արտաքուստ ջերմ թվացող հարաբերություններին, այս երկու երկրների հարաբերությունները երբևիցե ստրատեգիական բնույթ չեն կրել ու չեն կրի, քանզի հզոր Ադրբեջանն ուղղակի սպառնալիք է Իրանին՝ թե՛ աշխարհաքաղաքական,թե՛ ռազմաքաղաքական առումներով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված