Bild. «Բորուսիան» ու Գյոտցեն համաձայնության են եկել
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալուն: Այս մասին գրում է Bild-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ դորտմունդցիներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ: Գյոտցեի համար Տուխելի թիմը առաջարկում է 23 մլն եվրո, «Բավարիան» գործարքից ակնկալում է ստանալ 27 մլն եվրո:
24-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդից Մյունխեն էր տեղափոխվել 37 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 14 խաղի, հեղինակել է երեք գոլ և կատարել չորս արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու