«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Քաոս Թուրքիայում. Օբաման ձգում է Էրդողանի ականջները

Վերլուծական

Երեկ գիշերվանից համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացած է մնում Թուրքիայում շատերի համար անակնկալ կերպով թափ ստացած բավական վտանգավոր զարգացումների վրա, երբ այս երկրի զինվորականության կողմից փորձ կատարվեց ռազմական հեղաշրջում իրականացնել մի երկրում, որը ներկայումս կանգնած է բավական մեծ մարտահրավերների առաջ:

Չնայած, դեռևս վաղ է հիմնավոր վերլուծության ենթարկել Թուրքիայում տեղի ունեցածն ու փորձել օբյեկտիվ գնահատականներ տալ Էրդողանի հետ կատարվածին, ակնհայտ է, սակայն, որ մեր արևմտյան հարևանը այլևս երբեք նույնը չի լինելու: Իհարկե, ասել, թե սույն ռազմական հեղաշրջման փորձը բացառիկ երևույթ է Թուրքիայի համար, կնշանակեր տեղյակ չլինել այս երկրի' 20-րդ դարի պատմությանը. ռազմական հեղաշրջումները, կարելի է ասել, արդեն սովորական են դարձել այս պետության համար, ուստի' առավել հետաքրքրաշարժ է ոչ այնքան ռազմական հեղաշրջումը որպես երևույթ, որքան դրա դրդապատճառների վերլուծությունը: Իսկ դրդապատճառներ ինչպես բուն թուրքական բանակն, այնպես էլ այդ երկրի հասարակությունն ունեին. դեպի բացարձակ միապետություն սահող Թուրքիա, տնտեսական ոչ այնքան փայլուն իրավիճակ, հասարակության տոտալ իսլամիզացման փորձեր իշխանությունների կողմից, ներքին անկայունություն և այլն: Իսկ այն հարցի պատասխանը, թե կարո՞ղ է, արդյոք, այս ամենում արտաքին հետք լինել, միանշանակորեն դրական է. արտաքին գործոններն այս ամենում գերակշռող են ներքին դրդապատճառներին:

Այն, որ Էրդողանն իր քաղաքական կարիերայի սկզբից ևեթ ծառայել է արտաքին, մասնավորապես, արևմտյան ուժերին, որևէ մեկի մոտ, կարծում ենք, կասկած չի հարուցում`չնայած նրա կողմից քարոզվող հակադեմոկրատական գաղափարներին. այս մարդն իր քաղաքական կարիերայի ծագման առաջին իսկ օրվանից գտնվում է Արմուտքի վերահսկողության տակ, որն էլ գոնե մինչև վերջերս, բավական մեծ հաջողությամբ կարողանում էր գլուխ հանել այս հակասական գործչից: Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի ամիսների իրադարձությունները, Արևմուտքի ինքնավստահությունը' կապված Թուրքիայի նախագահին սեփական վերահսկողության տակ պահելու հետ, այնքան էլ 100%-անոց դուրս չեկան, ու էրդողանը, կարծես փորձելով ինչ-որ կերպ ազատվել արևմտյան կապանքներից, սկսեց փորձեր անել' հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարելու, ինչի համար նախ' պատժվեց Բեռլինի կողմից Ցեղասպանության ճանաչման տեսքով, ապա' Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենքի ընդունմամբ, հետո էլ, երբ տեսան այս ամենը չի ազդում իրեն միջնադարյան սուլթանի տեղ դրած Էրդողանի վրա, ու վերջինս Արևմուտքի «ջգրու» սկսում է նույնիսկ «քիրվայության» մի նոր փուլ սկզբնավորել ռուսների հետ' ապագայում Եվրասիական տնտեսական միություն մտնելու հեռանկարը մտքին (Ժիրինովսկու'ռուս-թուրքական հարաբերությունների մասին' միայն դիվահարին հարիր բանավոր ուղերձը' դրա վառ ապացույց), հասկացան, որ հարկավոր է մի վերջին անգամ խիստ ձևակերպված ուղերձ հղել Անկարային`խելքի գալու ու հասկանալու` սկզբից մինչև վերջ Արևմուտքի պրոյեկտն է տարածաշրջանում ու առանց իր տերերի դատապարտված է լինելու մասնատման. հեղաշրջումը Թուրքիայում ձախողվեց լոկ մի բանի պատճառով. նպատակն Էրդողանի աչքը վախեցնելն էր, այլ ոչ թե` ռազմական հեղաշրջման միջոցով նրան գահընկեց անելը, քանի որ էրդողանը դեռևս ծառայություններ ունի` մատուցելու Արևմուտքին:

Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել Հայաստանի համար: Հայաստանի համար, որքան էլ կարող է զարմանալի հնչել, այս ամենը, կախված Թուրքիայում դեպքերի հետագա զարգացումից, կարող է ունենալ և՛ լավ, և՛ վատ հետևանքներ. մի կողմից` մեզ համար կարևոր է տեսնել Թուրքիան` կայուն, կանխատեսելի երկիր` մեր իսկ անվտանգության ապահովման առումով, մյուս կողմից, եկե՛ք անկեղծ լինենք, մեզ չի կարող գոհացնել այս երկրի անշեղ զարգացումն ու հզորացումը, որը նշանակում է նաև Ալիևի հզորացում`դրանից բխող ամենաանցանկալի հետևանքներով հանդերձ:

Հայստանին մեկ բան է իրականում անհրաժեշտ`կառավարելի քաոս`Թուրքիայում, այսինքն այն, ինչին ձգտում է Արևմուտքը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված