«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ա՛յ դու չարաճճի…

Վերլուծական

Ձեզ երբևիցե հետաքրքրե՞լ է' ո՞րն է, այնուամենայնիվ, Հրանուշ Հակոբյանի այն անօրինակ էնտուզիազմի գաղտնիքը, որ դրսևորում է այս տիկինն իր աշխատանքում. մարդ պարզապես հիանում է նրա նախաձեռնողականությամբ, ավյունով ու բացառապես երիտասարդին հատուկ եռանդով. հաստատ շատերին հետքարքրած կլինի սույն անլուծելի դիլեման: Եվ ահա' ամենևին էլ չի բացառվում, որ հարցի պատասխանը, վերջապես, գտնված է. «Արի տուն» ծրագրի շրջանակում սովորական դարձած «ատկատներն» են:

Այսպես' պարզվում է' Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը սկսել են դժգոհել ծրագրի որակից, կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես, ուշադրությո՛ւն, իրենց հատկացվող սննդից։ Նրանց բողոքներից հայտնի է դառնում, որ իրենց շատ անորակ սնունդ են տալիս' ինչ-որ բուտերբրոդներ' թափանցիկության աստիճանի երշիկով ու պանրով։ Երեխաները բողոքել են նաև, որ չկարողանալով «բերան տալ» առաջարկվող սնունդը' հաճախ ստիպված են լինում սեփական գրպանի հաշվին սնվել։

Ստեղծված իրավիճակի հակասականությունն այն է, սակայն, որ պարզվում է' բյուջեից մարդկանց արժանապատիվ սննդի գումար, այնուամենայնիվ, հատկացվում է, պարզապես գումարներն այդ մսխվում են, ու արդյունքում' ծրագրի մասնակից երեխաներին ոչ մի բան էլ չի հասնում։ Տեղեկատվության կարգով նշենք, որ սննդի հարցերով զբաղվում է Հրանուշ Հակոբյանի ենթականերից Դավիթ Շահբազյանը, ով նախարարության համապատասխան ԾԻԳ-ի ղեկավարն է։

Այն, որ գոյության առաջին իսկ օրվանից սկսած' «Արի տուն»-ը հասարակական ու փորձագիտական շրջանակում դիտարկվում է որպես առնվազն վիճելի ծրագիր,նորություն չէ. որևիցե այլ բանի համար Հրանուշ Հակոբյանն իր կյանքում այնքան շատ չի քննադատվել, որքան' սույն նախագծի: Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ բոլոր մտավախությունները' կապված պետական փողերը զուր տեղը «քամուն տալու» հետ, արդարացված դուրս եկան, և այդ ծրագրի շնորհիվ ոչ միայն չավելացան հայրենադարձության դեպքերն, այլև տեղի ունեցավ հակառակ պրոցեսն, ու բոլոր այն ակնկալիքները, թե ծրագիրն այս էապես կարող է բարձրացնել հայրենիքի գրավչությունը Սփյուռքի շրջանում, սին դուրս եկան, ինչի պատճառներն, անշո՛ւշտ, նախևառաջ ներհայաստանյան էին:

Ասել կուզի' եկավ մի պահ, երբ այլևս այս ծրագրի դադարեցումն արդարացված կլիներ, իսկ ազատ մնացած միջոցներն էլ կարող էին ուղղորդվել շատ ավելի արդյունավետ ու միգուցե ոչ այսչափ ծախսատար ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Բայց, ինչպես պարզվեց, Հրանուշ Հակոբյանը, «երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ», շարունակեց պնդել իրենն, ու ծրագիրն այս այդպես էլ չկասեցվեց, ինչը, հատկապես մերօրյա սուղ պայմաններում, երբ բյուջեի ամեն մի «կոպեկը» հաշված է, դարձել է կատարյալ պատուհաս ոչ միայն տեղացիներիս, այլև, ինչպես վերը փաստվեց, նաև եկվորների համար: Ուրեմն' ո՞րն է Հակոբյանի' այս ծրագրի նկատմամբ տածած մեծ սիրո գաղտնիքը, մի՞թե ոչ «ատկատները». մարդն իր համար «լևի» եկամտի աղբյուր է գտել ու փաթաթել ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի վզին ու այսպես հանգիստ խղճով ապրում է: Մեկի երշիկն է պակասեցնում, մյուսի հացը, իսկ ազատ մնացած միջոցներով էլ' ինքն իրեն պարգևատրում. բա հո չոր աշխատավարձի հույսին չի՞ մնալու, ամոթ է, ինչ կմտածեն իր մասին Կառավարությունում…

Իհարկե, չենք ցանկանա այնպիսի տպավորություն ստեղծվի, թե մարդուն զրպարտում ենք, բայց նման ենթադրությունների տեղիք, համաձայնե՛ք, հաստատ, կատարվածը տալիս է. դժվար թե Հակոբյանի ղեկավարման ձիրքը չբավարարեր' վերահսկողության տակ պահելու համապատասխան ԾԻԳ-ը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված