Ռամիրեսը մեր նպատակն է. Զաուերլանդը` Աբրահամի հաղթանակից հետո
Սպորտ
Արթուր Աբրահամի` նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգի դեմ մենամարտում տարած խաղթանակին են անդրադարձել նաև Աբրահամի մարզիչն ու պրոմոուտերը: Այս մասին գրում է sportbox.ru-ն:
Մարզիչ Ուլլի Վեգները մարտից հետո նշել է.
«Կարծում եմ, որ Աբրահամը կարող էր Լիհաուգի դեմ մարտն ավելի շուտ ավարտել»:
Բռնցքամարտիկի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը իր հերթին հավելել է, որ սպասում են Խիլբերտո Ռամիրեսի դեմ ռևանշ մենամարտին.
«Շուտով Աբրահամը տիտղոսի պարադրի հավակնորդ կդառնա և Ռամիրեսի հետ ռևանշ մենամարտի հնարավուրություն կստանա: Ռամիրեսը մեր նպատակն է: Արթուրը ցանկանում է նրա հետ ռևանշ մենամարտի հնարավորություն ստանալ»:
Հիշեցնենք, որ Աբրահամը WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը զիջել էր Խիլբերտո Ռամիրեսին, վերջինս հաղթել էր մրցավարների միանձնյա որոշմամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու