Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Խանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվի Վենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարին Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը» Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել 

Հարցեր, որ սպասում են պատասխանի…

Վերլուծական

Երբ հուլիսի 17-ին առաջին հաղորդագրությունը ստացվեց այն մասին, որ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության համապատասխան գնդի տարածք և բռնությամբ գերեվարել ոստիկանների, բոլորի համար պարզ դարձավ, որ Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ կրկին բախվել է մի սպառնալիքի, որը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն մեր պետության ու հասարակության ներկայի, այլև նույնիսկ հեռավոր ապագայի վրա՝ շոշափելով խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայստանի համար: Նախ, գնահատելով կատարվածը՝ պետք է նշենք՝ աքսիոմատիկ ճշմարտություն է՝ բռնությունը, տեռորն ու սարսափ տարածելը երբեք որևիցե պարագայում հարցի լուծում չի եղել ու չի լինի:

Պատերազմող երկրում գնալ նման արկածախնդրության, գնալ նմանատիպ ինքնաքայքայիչ գործողությունների, անել բաներ, որոնք կարող են թանկ նստել ոչ միայն ներկայի, այլև ապագա սերունդների վրա, որևիցե դեպքում չի կարող պատճառաբանված համարվել. Հայաստանի ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական ու հրամայական են ոչ միայն այս բախտորոշ պահին մեր երկրի սահմաններն անառիկ պահելու տեսանկյունից, այլև ապահովելու համար ներքին ներդաշնակություն՝ երկրի հետագա զարգացումն անշեղ դարձնելու համար:

Երբ փորձում ես հասկանալ տեղի ունեցածի դրդապատճառներն ու այս, ըստ էության, ահաբեկչական ակտի սոցիալական հիմքերը, ակամա գիտակցում ես, որ, ցավոք, երկրում վաղուց ձևավորվել է մի մթնոլորտ, մի սոցիալական միջավայր, որն էլ, խոշոր հաշվով, մի օր պետք է ծներ այն, ինչին ականատես դարձանք հուլիսի 17-ին: Առաջին բանը, որ բնութագրական է ներկայիս հայաստանյան իրականությանն, անարդարոթյունն է՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ:

Երկրում, փաստացի, ձևավորվել է մի մթնոլորտ, որի պայմաններում հույսը ժողովրդի մոտ, հասարակության ամենալայն շերտերի մոտ իսպառ մեռնում է, ոչնչանում. մարդիկ ապագայի տեսլական չունեն, չունեն մի բան՝ հանուն որի արժեր պայքարել: Ընդ որում, նման իրավիճակը պայմանավորել բացառապես սոցիալական գործոններով ճիշտ չէր լինի, քանի որ բոլորիս աչքի առաջ է արցախյան առաջին պատերազմը, երբ մարդիկ, անգամ հացի փող չունենալով, հայրենասիրության աննախադեպ հրով վառված, մեկնում էին սահման՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները: Ասել կուզի՝ ժողովուրդն այլևս իրեն երկրի իսկական տերը վաղուց չի զգում, ինչից վատ բան, եկե՛ք անկեղծ լինենք, պետության համար չի կարող լինել. հասարկությունը օտարացել է սեփական երկրից՝ վիճակ, որի ծայրահեղ դրսևորմանն ականատեսն ենք դառնում հիմա:

Ինչպես պնդում են որոշ իշխանական ԶԼՄ-ներ, սակայն, տեղի ունեցածը կարող է կապված լինել նաև արտաքին ուժերի հետ: Որոշներն այն կարծիքին են, որ սա, ըստ էության, Հայաստանում ներքին խռովութույններ հրահրելու փորձ է՝ թույլ չտալու իշխանություններին՝ կենտրոնանալու ու դիմակայելու երկրի առաջ ներկայումս ծառացած փորձություններին: Բայց ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենն ուղղակիորեն կապված լինի արցախյան խնդրի հետ. այս ամենը դրսից ազդանշան է իշխանություններին՝ տեղիք չտալու Ռուսաստանի ճնշումներին ու չհանձնելու ազատագրված որոշ շրջաններ Ադրբեջանին, քանի որ սույն ակտը կհզորացնի Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում՝ հնարավորթյուն ընձեռելով վերջինիս ապագայում հանձնված տարածքներում խաղաղապահ զորքեր տեղակայել ու այդպիսով մեկընդմիշտ սեփական վերահսկողությունը սահմանել թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի վրա. Արևմուտքը նման բան չի կարող հանդուրժել:

Ինչպիսին էլ լինեն այս ամենի իրական դրադապատճառները, փաստ է, որ իշխանությունները բոլոր պարագաներում մտածելու տեղ ունեն: Եթե կատարվածը զուտ սոցիալական հիմնավորում ունի, ապա ակնհայտ է, որ գոնե այս դեպքերից հետո իշխողները պարտավոր են վերանայել այն քաղաքականությունը, որը հանգեցրել է նման իրավիճակի, պարտադրված են լինելու գնալ իրական փոփոխությունների՝ Հայաստանում ներքին մթնոլորտն առողջացնելու, մարդկանց հուսալքությունը փարատելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունեցածում քիչ դեր չեն խաղացել նաև արտաքին ուժերն,ապա սույն փաստն իշխանությունների համար առավել, քան պետք է տագնապալի լինի, քանի որ, եթե Արևմուտքը որոշի ապակայունացնել մեր ներքին իրավիճակն, ապա դա հաստատ կանի, քանի որ այդ անելու համար ունի և՛ համապատասխան ռեսուրսներ, և՛ հստակ մշակված պլան, որ գործում է անխափան (օրինակներն աչքներիս առաջ են…):

Տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ լարված մթնոլորտում գունավոր հեղափություն ունենալ Հայաստանում՝ կնշանակի պարտություն ազերիներից, քանի որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, հեղափոխվող երկիրը չի կարող պատերազմ մղել: Ուստի՝ իշխանություննրն ունեն ընդամենը մեկ ելք ՝ թափանցիկ ներքին ու արտաքին քաղաքականոթյուն՝ առանց ծածուկ խլրտոցների:

Բայց այս ողջ պատմության մեջ այդպես էլ անհասկանալի մնաց մեկ բան. ու՞ր էին մեր հատուկ ծառայություններն այն պահին, երբ ծրագրվում էր հարձակում պետական օղակի վրա, ինչպե՞ս էր պատահել, որ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի մերձավոր շրջապատին նախապես չէին զինաթափել, ինչո՞ւ պետք է նրանց մոտ զենք մնացած լիներ. հարցեր, որ դեռ սպասում են իրենց պատասխաններին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց
Ամենադիտված