Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Խանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվի Վենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարին Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը» Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել 

Իրավիճակը Խորենացի փողոցում (ուղիղ միացում)

Հասարակություն

02:05

Այս պահի դրությամբ Խորենացի փողոցում իրավիճակը չի փոխվել՝ այնտեղ են և՛ ցուցարարները, և՛ ոստիկանները:

00:37

Այս պահի դրությամբ իրավիճակը Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ է, կան մեծ քանակությամբ ոստիկաններ և ցուցարարներ, որոնք պահանջում են հարցի խաղաղ լուծում:

23:10

Իրավապահ ուժերը մեծաքանակ պատ են կազմում այս պահին Խորենացի փողոցի լայնքով: Հստակ ոչ մի բան պարզ չէ: Իրավապահ ուժերը գնալով շատանում են:

22:40

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փոխանցեց, որ իրեն այսօր հաջողվել է տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նրան թույլ չեն տվել զրուցել Սեֆիլյանի հետ: ՔԿՀ-ում նրան կրկին չեն բացատրել՝ ինչու չի կարող խոսել Սեֆիլյանի հետ:

Փաշինյանի կարծիքով, Սեֆիլյանը ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և չի տիրապետում տեղեկությունների, և կարելի է ենթադրել, որ նա հեռու է բանակցություններից:

«Լիարժեք բանակցությունների մեջ լինելու համար պետք է ինֆորմացիայի տիրապետել: Եթե նա ինֆորմացիայի չի տիրապետում, ինչպե՞ս կարող է գնահատել իրավիճակը», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Ոստիկանությունը հայտարարում է, որ բանակցում է նրանց հետ: Փաշինյանի պնդմամբ, սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է:

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հանդիպել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ: Պատգամավորը փոխանցեց, որ նրանք իրենց լիարժեք զորակցությունն են հայտնել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին:

«Նրանք համարում են, որ տեղի ունեցածը ոչ թե պատճառ է, այլ հետևանք Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների», - ասաց Փաշինյանը:

Պատգամավորի փոխանցմամբ, Շանթ Հարությունյանը շեշտել է, որ «Սասնա Ծռեր»-ում գտնվում են առնվազն երկու հոգի, ում հարազատները նախկինում քաղաքական կամ քաղաքական մոտիվացիա ունեցող գործերով դատապարտվել են: Նրանք են Արեգ Կյուրեղյանը՝ դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրը և «Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը:


22.25

Ակտիվիստները փորձում են որոշում կայացնել, արդյոք արժե ընտրել 5 ներկայացուցիչ և գնալ Խորենացի փողոց` ճշտելու ոստիկանական տեխնիկայի շարժ իրականացվում է թե` ոչ: 

22.15

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քաղաքացիներին վստահեցնում է, որ Խորենացի փողոցում ոստիկանական զինտեխնիկայի շարժ չի կատարվում:

22.10

Ակցիայի ընթացքում հայտարարվեց, որ Խորենացի փողոցում ոստիկանությունը զրահատեխնիկայի շարժ է իրականացնում, քաղաքացիները որոշեցին երթը շարունակել դեպի Էրեբունի: Նրանք նախապես կհավաքվեն Ազատության հրապարակում երթի ուղին մշակելու համար:

21.50

Այս պահին Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասի մի հատվածը փակ է, քանի որ քաղաքացիների մեծ մասը նստել է գետնին` բողոքի ակցիան վերածելով նստացույցի:

21:45

Երթը շարունակվում է: Ցուցարարները պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

20:59

Ցուցարարները քայլերթով Հյուսիսային պողոտայից գնում են դեպի Խորենացի փողոց:

«Մենք ցանկացած բռնությանը դեմ ենք, մենք փորձում էինք հանրային քննարկում կազմակերպել, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բռնություն չգործադրվի»,- այս մասին Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց կարծիքները լսելու և քննարկելու, հետագա քայլերը հստակեցնելու կարիք կա, որովհետև միայնակ հնարավոր չէ որևէ որոշում կայացնել, բոլորն էլ հասկանում են համախմբումն ինչի կարող է կարող է հանգեցնել:

«Խոստացել են բոլոր բերման ենթարկվածներին բաց թողնել, և այլևս չխոչընդոտել մեր քննարկմանը»,- ասաց ակտիվիստնը, չբացառելով, որ քաղաքացիները երթ կիրականացնեն:

20:00

Լարված իրավիճակը Ազատության հրապարակում շարունակվում է: Բերման ենթարկվածների մեջ են Դավիթ Սանասարյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին:

19:44

Բերման են ենթարկվել մի քանի ցուցարարներ: Ցուցարարների հետ բանակցության է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

19:34

Լարված իրավիճակ Ազատության հրապարակում: Բախում է սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև:

19:24

Մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկումը, որի ընթացքում որոշում էր կայացվել երթ անել դեպի Էրեբունի՝ աջակցություն հայտնելու հուլիսի 17-ին վաղ առավոտյան ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբին:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց' պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց
Ամենադիտված