360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 

ՊՊԾ գնդի տարածքից կրակոցների ձայներ են լսվում (ուղիղ միացում, թարմացվում է)

Հասարակություն

01. 15

Հավաքի մասնակիցները որոշեցին գնալ տուն և վաղը, ժամը 20.00-ին հավաքվել Ազատության հրապարակում:

00.31

Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ հնչեցին`անօդաչու թռչող սարքի ուղղությամբ:

00.20

Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը հայտարարեց, որ նախորդ գիշերվանից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մի քանի հոգուց, ովքեր ցուցմունք են տալիս:

23.45

Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները մեկ ժամ ժամանակ են տվել իշխանություններին իրենց պահանջները բավարարելու համար:

23.33

Երթի մասնակից կանայք և աղջիկները` լսելով տղամարդկանց կոչը, առաջին շարքից հետ գնացին դեպի վերջին շարքեր, քանի որ չգիտեն, թե ոստիկանությունն ինչպես կդիմավորի քաղաքացիներին:

23.00

Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ իրեն, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին տանում են Քննչական կոմիտե:

22.40 

Ոստիկանությունը Խորենացի փողոցում համալրում է իր ուժերը:

22.20

Հավաքի մասնակիցները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Խորենացի փողոց, սակայն ոստիկանությունը զգուշացրել է, որ երթը մինչև Խորենացի չպետք է հասնի:

21.50

Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները քննարկում են դեպի Խորենացի փողոց երթով շարժվեն, թե` ոչ:

21.30

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից քաղաքացիները պահանջեցին հեռանալ հրապարակից՝ վանկարկելով՝ «Հայրիկյան հեռացիր»: Իր դեմ ներկայացված մեղադրանքների առթիվ Հայրիկյանը հայտարարեց «Սարքած բան ա»` հավելելով, որ դրանք գործակալ-սադրիչներ են:

21.30

Հակաճգնաժամային խորհրդի Նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ անկախ նրանից, թե իրենք ձերբակալված կլինեն , թե ոչ, պետք է բոլորը՝ վաղը ժամը 19.30-ից հավաքվեն Ազատության հրապարակում։


21.09

Հանրահավաքի ժամանակ «Նիկոլ» վանկարկմամբ քաղաքացիները կոչ արեցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից միանալ իրենց: Նրանք նաև կոչ արեցին իրենց միանա պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և երկուսով իրենց ձեռքը վերցնեն հանրահավաքները համակարգելու գործը:

20:45

Առաջիկա րոպեների ընթացքում Ազատության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը: Ազատության հրապարակը բազմամարդ է, այնտեղ են նաև որոշ քաղաքական գործիչներ:

20.15

Ազատության հրապարակից բերման են ենթարկել Ալեք Ենիգոմշյանին։

20:05

Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում և կոչ են անում մեր հայրենակիցներին հավաքվել Ազատության հրապարակում այս պահից սկսյալ։

19:05

Ցանկացած մարդ, ով գալիս է Խորենացի փողոց բերման է ենթարկվում, բոլորը բացի լրագրողներից, այս գործողությունները սկսվել են վաղ առավոտից: Ոչ մեկ չի բացատրում ինչու և ինչ հիմքերով: Բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Արսինե Խանջյանը և մնացած բոլոր քաղաքացիները, անգամ այն մարդիկ ովքեր պարզապես այդ փողոցով անցնում են:

Առավոտից բերման ենթարկվածների թիվն արդեն անցնում է 100-ից:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ ոստիկանական գործողություններն ուղղված են «արյունահեղության կանխմանը»: Ոստիկանության պաշտոնյաներից մեկն էլ փոխանցեց, որ քաղաքացիներին ոստիկանական պատնեշից այն կողմ տանելուց հետո պարզում են նրանց ինքնությունը և «եթե նրանք կապ չունեն որևէ հավաքի հետ, անմիջապես ազատ են արձակվում»:

Խորենացի փողոցի հանրահավաքները համակարգող խումբը այսօր ժամը 7-ին այստեղ կրկին հանրահավաք էր հրավիրել:

18:55 

Այս պահին ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:

17:27

Խորենացի փողոցում ոստիկանության հրեշտակների գումարտակի ծառայողները երկու կնոջ փորձում են տանել ոստիկանության մեքենայի մոտ՝ իրենց ասելով անձը ճշտելու համար։ Կին ոստիկաններից մեկը բավական կոպիկ կերպով քաշքշում էր տարեց կնոջը։

16։25

Այս պահին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՊՊԾ գնդի տարածքում է։ Նշենք, որ ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ զինյալները շտապօգնության բրիգադին բաց կթողնեն, եթե ՊՊԾ գունդ այցելելի նախարարը։

14։56

Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները փորձում են բերման ենթարկել մի կնոջ, ով գոռում է, որ իր թևը գիսպի մեջ է, կոտրված է։ Կնոջ ինքնազգացողությունը, կարծես թե, մի պահ վատացավ։ Նրան բերման չենթարկեցին։ Այս պահին կինը կանգնած խոսում է կարմիրբերետավորների հետ։

14։30

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ 

09։24

Ամբողջ գիշեր անհանգիստ է եղել Խորենացի փողոցը: Ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ մարդկանց, անգամ շրջակա շենքերի բնակիչներին:

Այս պահին իրավիճակը հանգիստ է, փողոցը՝ դատարկ:

Գիշերվա ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր՝ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը և մեկ ոստիկան: Նրանց առողջական վիճակը կայուն ծանր է: Երեքն էլ վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը
Ամենադիտված