Փոփոխություննե՞ր... այո։ Բայց հիմա չի ստացվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փոփոխություննե՞ր... Այո։ Բայց հիմա չի ստացվի։ Հնարավոր է 10 տարի հետո, 20...
Խնդիրը գիտե՞ք ինչումն է։ Որ մենք այդպես էլ սպասել չսովորեցինք։ Առավոտյան սերմ ենք ցանում, երեկոյան արդեն բերքի սպասում։ Էժանով առնում, թանկով ծախում։ Չմտածելով բնական օրենքի մասին՝ անընդհատ «հիմա» գոռում։ Նաղդ, նաղդ, նաղդ...
Ժող, ծառ է պետք տնկել։ Ջրել է պետք այդ ծառը, խնամել։ Որ 10 տարի հետո առաջին բերքն ունենանք, 15 տարի հետո բավարարվենք, 20֊ից՝ լիանանք։ Թե չէ կարելի է ամեն տարի իշխանություն փոխել, թեկուզ զենքով, բայց դա կլինի ընդամենը իշխանության փոփոխություն։ Ուրիշ ոչինչ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ