Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ինչո՞ւ իշխանությունները չեն գրոհում ՊՊԾ գունդը

Վերլուծական

Անցած գիշեր ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել զինյալների և ոստիկանների միջև: Պավել Մանուկյանը և նրա որդին վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց: Նախորդ գիշեր ՊՊԾ գնդում զինյալների թիվը ևս երկուսով կրճատվել է: Ոստիկանների կրակոցներից վիրավորվել և Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը: Նրանք վիրահատվել են ու հենց հիվանդանոցում էլ կալանավորվել քրեական օրենսգրքի 219 և 235 հոդվածների հատկանիշներով: Խոսքը շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, կրելու մասին է: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա «Հիմնադիր խորհրդարանը» մեղադրում է Ոստիկանությանը, վերջինս պնդում է, որ հենց զինյալներն են նախահարձակ եղել: Սակայն, սա միակ միջադեպը չէ, որ երեկ գրանցվել է: Հուլիսի 26-ի վաղ առավոտյան իր մեքենայով ոստիկանական պատնեշը և կրակոցները հաղթահարել ու ՊՊԾ գնդի տարածք է ներխուժել Արթուր անունով մի երիտասարդ և սնունդ է հասցրել զինյալներին:

Վերադառանանք վիրավորված ու հիվանդանոցում կալանավորված զինյալներին: Ակնհայտ է, որ վաղ թե ուշ այս մեղադրանքներով կալանավորում սպառնում է զինված խմբի մյուս անդամներին: Երեկ Խորենացի փողոցում զինյալներին աջակցելու էր եկել ավելի շատ մարդ` շուրջ 1500, հարթակում են հայտնվել նոր մարդիկ` Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, երգահան Ռուբեն Հախվերդյան: Սրանով հանդերձ շարժման զարգացման համաժողովրդական դառնալու հեռանկարը տեսանելի չէ: Հարթակից հնչող քննադատություններն ու կարգախոսները ծանոթ են, գործածվում են արդեն 25 տարի: Մի փոքր արմատականնությունն է շատ ու ոչ քաղաքական բառապաշարը: 

Երեկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հանդես են եկել ավելի կոշտ հայտարարություններով: Թեև Ոստիկանության արգելքին երեկ դարձյալ հանրահավաք անցկացվեց Խորենացի փողոցում, սակայն դրան հետևեց շուրջ 7 տասնյակ քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը: Հիշեցնեմ` այս պահին կալանավորված է զինված խմբի երկու անդամ, զինված խմբին աջակցելու մեղադրանքով անազատության մեջ է 6, իսկ Ոստիկանության հետ հուլիսի 20-ի բախումների համար՝ տասը մարդ: Այս թվերն ամեն րոպե կարող են աճել, որովհետև ձերբակալությունները շարունակվում են, աճում է հետախուզվողների թիվը:

Կեսգիշերին ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարանոյանն՝ ահազանգելով, որ զինյալները ՊՊԾ գնդի տարածքում անկանոն կրակհաերթ են արձակում՝ վտանգելով իրավապահների և հարակից տարածքների բնակչության անվտանգությունը: Ասել է թե, լարվածությունը գնալով մեծանում է, ու մարդիկ որևէ հանգուցալուծման են սպասում: Հուլիսի 23-ից հետո, երբ ազատ արձակվեցին վերջին պատանդները, մարդիկ հաճախ էին հարցնում` ինչու է ուշանում իրավապահների ներխուժումը ՊՊԾ գնդի տարածք: Հարցը փոքր-ինչ հակահումանիստական ու ոչ համարժեք է, կա մարդկային գործոն, մարդիկ են ոչ միայն ազատված պատանդները, այլ նաև զինյալները, ովքեր անշուշտ պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործության համար, սակայն ոչ թե կյանքով, այլ օրենքի առաջ: Իշխանությունները պատասխանատվություն են կրում մեր հասարակության, միջազգային հանրության առաջ և ձգտում են ճգնաժամը հաղթահարել խաղաղ միջոցներով: Մի հանգամանք ևս կա, որը ցավալի է, սակայն  չեմ ուզում այն  շրջանցել: Մեր հասարակության մեծամանսնությունը չի ընդունում զինված խմբի վարքագիծը, սակայն նույն այդ մեծամասնությունը չի վստահում նաև իշխանություններին ու թերևս չի էլ աջակցի նաև նրանց գործողություններին: 

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ ճգնաժամային այս իրավիճակը պետք է կայունանա: Մեր երկիրը նման ռեսուրս չունի: Խաղաղ լուծումն ու արյունահեղության կանխումը կարևոր են, բայց կարևոր են նաև երկրի միջազգային հեղինակությունը, Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունը: Իշխանությունների հնարավոր վարքագծի վրա այս գործոններից յուրաքանչյուրն ունի որոշակի ազդեցություն: Իշխանությունների և զինյալների բանակցությունները 4 օր ընդհատված են, ամեն օր տեղի է ունենում լոկալ բախումներ, ձերբակալություններ, գույքի վնասում: Այսօր առավոտյան զինյալները ՊՊԾ գնդում պատանդառել են 4 բուժաշխատողի: Կնշանակի՝ ամեն օր փակվում է խաղաղ հանգուցալուծման ևս մեկ պատուհան: Ինչո՞ւ է ուշանում ուժայինների ներխուժումը ՊՊԾ գնդի տարածք: Այս հարցը գուցե դարձյալ հակահումանիստական է հնչում, սակայն ծնվում է փակուղային իրավիճակից:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված