Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Վտանգավոր զարգացումներ՝ ղարաբաղյան հարցում…

Վերլուծական

Չնայած պայմանավորված քաղաքամայր Երևանում տեղի ունեցող աննախադեպ գործընթացներով՝ բոլորիս հայացքը հիմնականում ուղղված է մնում Խորենացի փողոցում տեղի ունեցող դեպքերին, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները կանգ են առել, իսկ աշխարհն էլ դադարել է ապրել իր առօրյայով:

Այսպես՝ պարզվում է՝ արցախյան խնդրի շուրջ բանակցային պրոցեսը հետզհետե նոր շրջադարձ է սկսում ստանալ, ու դեռևս հայտնի էլ չէ, թե այդ ամենն ինչով է ավարտվելու մեզ համար. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդը անցկացնել օգոստոսին և նորից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Նա հաղորդել է, որ այդ թեմայով քննարկումներ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ էին գնում այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ջանում են հնարավորինս շուտ կազմակերպել երկու նախագահների հանդիպումը Փարիզում:

Անկախ այն բանից, թե ով ինչ նախատրամադրվածություն կամ ինչ աշխարհաքաղաքական հայացքներ կարող է ունենալ, համաձայնե՛ք, առաջին հայացքից բավական տարօրինակ է թվում Արևմուտքի պահվածքը մի տարածաշրջանային հակամարտության լուծման գործում, որն ուղղակիորեն առնչվում է Եվրոպայի անվտանգությանը. այնպիսի տպավորություն է՝ կարծես Վաշինգտոնը «լվացել է ձեռքերն» ու քաշվել մի կողմ ու սառնասրտորեն հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում կամ կարող է այսուհետ ևս տեղի ունենալ Ղարաբաղի հարցում:

Անշո՛ւշտ, թերագնահատել արևմտյան աշխարհի ջանքերը «Քառօրյա պատերազմից» հետո տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղության հաստատման գործում, ոչ մի կերպ չես կարող, բայց այն, որ Արևմուտքն ակնհայտ պասիվություն է դրսևորում, անվիճելի է: Ուրեմն՝ ինչի՞ հետ սա կարող է պայմանավորված լինել:

Բանն այն է, որ ամենևին էլ չի բացառվում՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հարցում նախաձեռնությունը զիջելու Մոսկվային, իրականում կարող է վկայել ոչ միայն կամ ոչ այնքան այս հարցում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև տիրող ներդաշնակության մասին, որքան՝ մեկի ցանկությամբ՝ ի չիք դարձնելու մյուսի քաղաքական կապիտալն ու համաշխարհային հեղինակությունը: Այլ կերպ ասած՝ ամենևին էլ սխալ չէ այն պնդումը, որ արևմտյան վերլուծական կենտորններն այս հարցում իրենց խաղադրույքը կատարել են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերջնական տապալման վրա. նրանք շատ լավ գիտեն, որ այս խնդիրը, ինչպես և մերձավոր արեևելյանն, ամենևին էլ չի պատկանում հեշտ լուծելի կոնֆլիկտների թվին, ու Արևմուտքում առավել քան վստահ են՝ որքան էլ Պուտինը փորձի սեփական հեղինակությունն ու տրամադրության տակ ունեցած ճնշման լծակները բանեցնելով հասնել խնդրի լուծմանը՝ դա ոչ մի կերպ նրա մոտ չի ստացվելու, ու արդյունքում հեղինակազրկվելու է՝ ՌԴ համար դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:

Մյուս կողմից՝ Վաշինգտոնի նման դիրքրոշումը բացատրվում է նաև ԱՄՆ ցանկությամբ՝ Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման չգնալու, քանի որ առնվազն այս փուլում նրան անհրաժեշտ չէ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վատթարացում. զերծ են մնում բոլոր կամուրջներն այրելու անհեռանկարային պրակտիկայից:

Թե ինչի կարող է հանգեցնել Արևմուտքի նման պահվածքը Հայաստանին՝ կարելի է միայն կռահել, բայց դատելով ապրիլյան տխրահռչակ դեպքերից՝ Արևմուտքի մի կողմ քաշվելն ու ողջ նախաձեռնությունը Պուտինին զիջելն ամենևին էլ չի բխելու հայկական կողմի շահերից, քանի որ Մոսկվան այս հակամարտությունում որպես հիմնական զիջող կողմ դիտարկում է բացառապես Հայաստանին՝ չունենալով Ադրբեջանի վրա ներազդելու անհրաժեշտ լծակներ. ազերիները Ռուսաստանից ոչ մի կախում էլ չունեն իրականում, մինչդեռ Հայաստանի գոյությունն իսկ կախված է լոկ ՌԴ բարի ցանկությունից. ինչո՞ւ, դատե՛ք ինքներդ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված