Աշխարհի ամենագունեղ վայրերը, որոնք գրավում են զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենագունեղ վայրերը: Ամեն տարի Իսպանիայի Բունոլ քաղաքում անց է կացվում «Լա Տոմատինայի» տոնը. օգոստոս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում՝ առավոտյան ժամը 10-ին, բեռնատար մեքենաները լոլիկներ են առաքում տոնի անցկացման վայր, և փառատոնի մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով՝ փողոցները ներկելով վառ-կարմիր

Հունական Սանտորինի կղզու բնակավայրերն ի սկզբանե արևի ջերմությունը նվազեցնելու նպատակով սպիտակ գույնով են ներկվել, ինչից հետո սպիտակը դարձել է կղզու խորհրդանիշներից մեկը

Մուգ կապույտ ջրի ալիքները բախվում են Բորա Բորա կղզու ափին և Օտեմանու լեռան ստորոտին

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի ծաղիկների շուկան առանձնանում է իր վառ գույներով, որոնց շարքում հատկապես առանձնանում է նարնջագույնը

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի մոտակաքում գտնվող Հարլեեմ քաղաքից դուրս ապրիլ ու մայիս ամիսներին ծաղկող դաշտերն իրենցից հիասքանչ տեսարան են ներկայացնում ու իրենց գունեղության շնորհիվ ծիածանի հետ են համեմատվում



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ