360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հասարակություն

Հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: 2016թ. օրվան նվիրված միջոցառումները, որոնք միտված են բնակչության շրջանում տեղեկատվության հասնելիության ապահովմանը, միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում վերհանված խնդիրների բարձրաձայնմանը, անց են կացվում «Ճանաչեք հեպատիտը, գործեք հիմա» կարգխոսի ներքո:

Տարեկան աշխարհում 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների' շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ B վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ C վիրուսով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ C վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ի բարդություններից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ A-ի և B-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: 2008 թվականից ի վեր' հեպատիտ A-ի հիվանդացությունը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B-ի հիվանդացությունը' 1,8 անգամ: Հեպատիտ B-ի կանխարգելման գործում արդյունավետության հստակ ցուցանիշ է մանկական ազգաբնակչության շրջանում հիվանդացության կտրուկ նվազումը' 140 անգամ:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա վերջինիս բուժումը շարունակում է հիմնախնդիր մնալ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ C-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման ընդհանուր մոտեցումների հիման վրա: Վիրուսային հեպատիտ C-ի առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով, վարակի զարգացման և տարածման յուրահատկությամբ, ինչպես նաև բարդություններով:

Կարևորելով խնդիրը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման գործընթացները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ: Մի շարք շարունակական ծրագրեր և միջոցառումներ են իրականացվում' նպատակ ունենալով բարելավել Հայաստանում համաճարաբանական իրավիճակը, լաբորատոր հսկողությունը, տեղեկատվական բազան: Խնդրահարույց է հեպատիտ C-ի վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման իրականացումը' հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար: Նախատեսած միջոցառումները հիմնականում միտում ունեն նվազեցնելու վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները, բարելավելու հիրանդների կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը
Ամենադիտված