14 պատգամավոր միացել է Նիկոլ Փաշինյանի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը (լրացված)
Քաղաքական
Երեկ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հնարավորությունը կախված է նրանից, թե արդյոք Փաշինյանին կհաջողվի 24 ժամվա ընթացքում ունենալ 44 ԱԺ պատգամավորի ստորագրություն։
Այժմ այդ նախաձեռնությանն արձագանքել է ԱԺ 14 պատգամավոր։
Նիկոլ Փաշինյանի առաջարկը հետեւյալն է՝ այսօր ժամը 17:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան եւ քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության եւ հանգուցալուծման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախաձեռնությանը միացած պատգամավորներն այս պահին 19-ն են:
Միքայել Նազարյան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ