«Եթե նրա հետ եք՝ ես չկամ». Թևան Պողոսյան
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2015-ի մի ժողովի ժամանակ ասեցի՝ «եթե նրա հետ եք՝ ես չկամ»: Դե, եթե ասել եմ, ապա պետք է անեմ' սկզբունքով ու դուխով:
Իրականում այդպես է եղել նաև 2014-ի աշնանը մեկ այլ ժողովի ժամանակ' ասացի նույն նախադասությունը և դուռը փակելով հեռացա:
Իմ պատկերացրած «թիմն» արհամարեց և՛ երկրորդ, և՛ առաջին դեպքերում: Դե, ով հասկացավ կամ հիշեց, ուրախ եմ, ով հիշեց, բայց չհիշելու տվեց, շարունակեք բարձրաձայնել, թե նորմալ է' քաղաքականություն է:
Բայց կա նաև այլ արժեք կյանքում' հարազատ տան անվտանգությունը: Գնամ տեսնեմ ոնց է, գնամ ինձ հասանելիք գործն անեմ: Էնտեղ զենքն այլ նշանակություն ունի՝ սրբազան նշանակություն:
Եթե պետք լինեմ, ինձ այսօրվանից կարող եք գտնել Արցախում:
Ու տա Աստված, որ ամեն ինչ հանգուցալուծվի առանց նոր բռնության, վիրավորների կամ զոհերի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ