Մինչև 16 տարեկաններին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը փոխվել է
Բլոգոսֆերա
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի օգոստոսի 6-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:
Փոփոխության համաձայնմինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին' 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:
Նշված հանգամանքով պայմանավորված՝ շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը:
Որոշումն ընդունվելու դեպքում լրացուցիչ կտարածվի իրազեկում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ