«Երևան ջուր» ընկերությունը մեծ ջրային կորուստներ է տալիս. Արմեն Պողոսյան
Տնտեսություն
«Երևան ջուր» ընկերության տեխնիկական և առևտրային ջրային կորուստները վերջին տվյալներով կազմում են 82%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ ջրային կորուստների մեծ մասը տեղի է ունենում ավտոլվացման կետերում, բաղնիքներում, սաունաներում, այլ ոչ՝ բնակչության շրջանում:
«Սա այն դեպքում, երբ քաղաքի ամբողջ ջրամատակարարումը չի, որ ուսումնասիրված է, այլ մեկ քառորդը»,- նշեց բանախոսը:
Պողոսյանն անդրադարձավ նաև ջրի սակագնին: Նրա խոսքով՝ սակագինն էժանանալու փոխարեն տարեցտարի բարձրանում է այն դեպքում, երբ ըստ «Վիոլա» ընկերության և Հայաստանի հանրապետության միջև կնքված պայմանագրի՝ 2009 թվականից ջրի սակագինը պետք է նվազեր՝ հասնելով 95 դրամի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում