Գործադիրը փոխել է որոշ գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը
Տնտեսություն
Կառավարությունն իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Գետափնյայի և Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը՝ համապատասխանաբար բնակելի կառուցապատման և անհատական բնակելի տների, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման համար։
Նկատի առնելով սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի երաժշտական կատարողական արվեստի բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան՝ կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2014 թ. գարնանային զորակոչը։
Կառավարությունը հինգ տարով երկարաձգել է Երևանի «Հայկ մեկ» ՍՊԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում